ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Սիրելի՛ հայրենակիցներ,Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ Կրեմլի պատվերով Ազատության հրապարակում հավաքված, այսպես կոչված, որոշ քաղաքական ուժեր իրենց միջոցառման ավարտին Օպերայում՝ Ֆրանսիայի հրապարակում, բարձրացրել էին Արցախը Մայր հայրենիքից բաժանող, զատող դրոշ և համարել այն ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի:Ապրիլի 9-ի Բևեռի ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻն ընդառաջ, այսօր՝ վաղ առավոտյան, մեր հայրենակիցները պատասխան ակցիա են իրականացրել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով և ներկել են դրոշը՝ հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը։Ակցիայի մասին պատմող տեսանյութը դիտեք քիչ անց՝ Բևեռի youtube-յան ալիքով: