ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Սիրելի հայրենակիցներ

Բախտորոշ ժամանակ է Հայաստանի եւ համայն հայության համար։

44-օրյա պայմանավորված պատերազմը բացեց մեր տարածաշրջանը եւ առնվազն մեր մասով արձանագրեց խորհրդային ու հետխորհրդային իրողությունների եւ ժամանակների ավարտը։

Մենք կանգնած ենք ճակատագրական ճամփաբաժանի առջեւ.

1) կամ գիտակցում ենք այս դարակազմիկ փոփոխությունը, ընդառաջ ենք գնում մեզ համար նպաստավոր զարգացումներին, ազատագրվում ենք ռուսական գաղութատիրությունից եւ, դաշնակցելով այդ զարգացումներն առաջնորդող ԱՄՆ-ի հետ, խուսափում ենք թուրք-ադրբեջանական զավթումից,

2) կամ շարունակում ենք մնալ ռուս-թուրքական մահացու փակուղում, ինչի հետեւանքով մանրադրամ ենք դառնում նահանջող Ռուսաստանի եւ նրա հրավերով մեր տարածաշրջան մտնող Թուրքիայի առեւտրում, կորցնում ենք պետությունը եւ անհետանում պատմության թատերաբեմից։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը նշանակված է Մոսկվայից եւ ծառայում է մեզ ռուս-թուրքական մահացու փակուղում պահելու եւ մանրադրամ դարձնելու նպատակին։ Նույն ծագումն ու առաքելությունն ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը։

Ուստի Հայաստանի եւ հայության թիվ մեկ խնդիրը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, ինչին պետք է հաջորդի ազգային ժամանակավոր կառավարության կազմավորումը։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը, ստանձնելով այս համազգային խնդրի լուծման առաջնորդությունը, ձեզ` արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, կոչ է անում ակտիվ կերպով մասնակցել պայքարին, այդ թվում` հավաքներ եւ այլ քաղաքական ակցիաներ կազմակերպել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց։

Այս առումով ողջունելի է 19.09.2021 թ. Նյու Յորքում մեր հայրենակիցների կազմակերպած ակցիան։ Այսուհետեւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները եւ Նիկոլ Փաշինյանի վարչակազմի այլ հանցակից պաշտոնյաները պետք է անցանկալի անձ լինեն ձեր բնակության երկրներում` ենթարկվելով մերժման ու պարսավանքի։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ

25 սեպտեմբերի 2021 թ., Երեւան