ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հայաստանը ռուս-թուրքական թափանցիկ զոնա դարձնելու ծրագիրն սպասարկող ներկայիս վարչախմբի ջատագով մի քաղաքագետ ասում է, որ Թուրքիան լեշով կընկնի մեր վրա, եթե ԱՄՆ-ն ճանաչի Հայոց Ցեղասպանությունը և տեր չկանգնի այդ որոշմանը։

Այս միտքն իր էությամբ ոչնչով չի տարբերվում հարյուր տարի առաջ հայանուն գործիչների արտահայտած այն մտքերից, թե հանուն համաշխարհային հեղափոխության իրենք պատրաստ են զոհաբերելու Հայաստանը։

Քաղաքական լյուստրացիան ակամա բուռն թափ է առել, Անցումային արդարադատությունն ընդամենը պետք է սահմանի հանրային վնասազերծման կարգը։

Վարուժան Ավետիսյան