ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ԻՐԱԶԵԿՈՒՄ

Այսօր Վարուժան Ավետիսյանը Էրեբունի բժշկական կենտրոնում ենթարկվել է հետազոտությունների։

Արդյունքում նրա մոտ հիմնական բժշկական ցուցանիշները արձանագրվել են նորմայի սահմաններում։

Ավետիսյանի այն հարցին, թե ինչո՞ւ են ցուցանիշները նորմայի սահմաններում, բայց իր մոտ անոմալ վիճակներ (դող, մրսածության զգացողություն, քնի խանգարում, այլն) բժիշկը որևէ պատասխան չի կարողացել տալ։

Ըստ էության փորձ է կատարվել Վարուժան Ավետիսյանի մոտ հայտնաբերել կամ ախտորոշել երիկամային հիվանդություն, սակայն դա հնարավոր չի եղել կատարել։

Նմանապես, հնարավոր չի եղել հետազոտության միջոցով պարզել կամ ախտորոշել առկա ախտանշանների առաջացման պատճառները կամ դրանց կանխարգելման միջոցները։

Հ.գ. պնդում եմ, որ Վարուժան Ավետիսյանի պատշաճ բուժօգնությունը և հնարավոր ճգնաժամի կանխումը հնարավոր է բացառապես նրա քաղաքացիական հիվանդանոցում գտնելու պայմաններում։

Վարուժան Ավետիսյանի փաստաբան
Արայիկ Պապիկյան