ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Բևեռի հարգելի անդամներ և աջակիցներ,
Սիրելի հայրենակիցներ,

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ապրիլի 26-ից Աջափնյակ թաղամասում վերսկսում է «Դռնեդուռ» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է այցելել քաղաքացիների բնակարաններ և ներկայացնել Բևեռի ծրագրերն ու առաջիկա անելիքները:

Հայաստանյան զարգացումներում յուրաքանչյուր քաղաքացու դերն ու մասնակցությունը խիստ որոշիչ է: Բևեռը մշտապես կարևորել է ժողովրդի համախմբումը և մասնակցությունը իր և պետության ճակատագրին:
Ներկայումս այս ծրագրի առաջնային նպատակն է՝ ժողովրդին իրազեկել առաջիկա վճռորոշ պահին Բևեռի կանչով միահամուռ կերպով ոտքի կանգնելու, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, Անցումային ժամանակավոր կառավարություն ստեղծելու և Հայաստանը (Արցախը ներառյալ) աղետալի ճգնաժամից դուրս բերելու անհրաժեշտության մասին: