![](https://ajbever.com/wp-content/uploads/2022/03/IMG_20170321_150638_resized_20170321_045752349.jpg)
Բևեռը մասնակցելու է ուկրաինական համայնքի կազմակերպած ակցիային
Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ուկրաինական համայնքի, Ուկրաինայի բազմաթիվ ընկերների, Հայաստանի բազմաթիվ ոչ անտարբեր քաղաքացիների նախաձեռնությամբ՝ 2022 թվականի մարտի 5-ին ժամը 12.00-ին, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան շենքի մոտ տեղի կունենա Ուկրաինայի հետ համերաշխության ակցիա։
Ակցիային մասնակցելու նպատակով Բևեռի աջակիցներին ու համակիրներին խնդրում ենք վաղը` մարտի 5-ին, ժամը 12:00-ին հավաքվել Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ։
Հասցեն` Արաբկիր փող. 29, 5/1: