ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հայտարարություն

2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու (քվեարկելու) ցանկություն ունեցող, սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված և ընտրելու իրավունք ունեցող մեր արտերկրաբնակ հայրենակիցների համար

Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ (մինչև 10.06.2021թ.) լիազոր մարմին (ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն) ներկայացնում են դիմում՝ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն։

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

30 մայիսի 2021 թ., Երևան