ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ հավաստի տեղեկությունների Վարուժան Ավետիսյանին տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց՝ բժշկական հետազոտություններ անցկացնելու:

Հիշեցնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բեւեռի պահանջն էր Վարուժան Ավետիսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ մշտական հսկողության տակ գտնվելու նպատակով: Նրա հիվանդությունը, որի հարուցիչը հայաստանյան բժշկական հետազոտություններով  ինչպես նախկինում, այնպես եւ ներկայում հնարավոր չի պարզել,  ունի կրկնվող ալիքաձեւ սրացման բնույթ, որը սպառնում է կյանքին: Սրացումները ուղեկցվում են որոշակի նախանշաններով, որոնք ներկայումս առկա են, ուստի մեր պահանջը ուժի մեջ է՝ ապահովել Վարուժան Ավետիսյանի  մշտական հատուկ բժշկական հսկողությունը քաղաքացիական հիվանդանոցում:

Ազգային-ժողովրդավարական Բևեռ 24 նոյեմբեր, 2022թ

Քիչ անց ՀՀ Դատախազության մոտ Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը հանդես կգա հայտարարությամբ:

ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում ենք լուսաբանման