ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հայտարարություն

Այսօր Վարուժան Ավետիսյանի հետ հանդիպման (առանձնազրույցի) ժամանակ տեղեկացա, որ երեկ (15.11.2022) քրեակատարողական հիմնարկում բուժաշխատողը նրա համաձայնությունն է հայցել Ավետիսյանի առողջական վիճակի մասին լրատվամիջոցներին տեղեկացնելու վերաբերյալ։

Վ. Ավետիսյանը պատասխանել է՝ «Չեմ վստահում ձեր համակարգին, ուստի արգելում եմ տեղեկատվություն տրամադրել», և իր որոշումը հիմնավորել է Արդարադատության նախարարության կիրակի օրվա անհիմն և իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ։

Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել, մտահոգիչ (բարձրաձայնված) նախանշանները պահպանվում են, թեև ներկա պահին ճգնաժամ չկա։ Նշվածին ավելացել է նաև հարբուխը։

Վարուժան Ավետիսյանի փաստաբան

Արայիկ Պապիկյան