ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022թ. ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում հասկանալի է դառնում, որ 2020 թ. 44-օրյա պատերազմը եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը «նախերգանք» էին աշխարհաքաղաքական հսկա փոփոխությունների, եւ, որ վերջիններս ռուս-թուրքական դավադիր գործարքի բաղկացուցիչներ էին, որոնց արդյունքում Ռուսաստանը պետք է ցամաքային կապ հաստատեր Թուրքիայի հետ եւ Թուրքիայի բարյացակամությունը նվաճեր Սեւ ծով – Հարավային Կովկաս հատվածում:
Այսպիսով Ռուսաստանը իր պաշտոնական դաշնակցի՝ Հայաստանի շահերը, որպես մանրադրամ, օգտագործեց եւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուի խոսքերով ասած’ «հաջող թուրք-ռուսական գործողություն իրականացվեց»: Արցախի կարգավիճակը նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարության հետեւանքով դարձավ օկուպացված տարածք` Սոչիի հայտարարության ռուսական տերմինով ասած’ «զոնա»:
Հիշենք, որ 1920 թ. օգոստոսի 10-ի ռուս-հայկական պայմանագրի համաձայն, այն օկուպացվել էր ռուսական զորքերի կողմից, եւ ըստ այդ պայմանագրի նրա հետագա ճակատագիրը պետք է որոշվեր երկկողմանի բանակցությունների հիման վրա, սակայն 1920 ռուս-թուրքական օկուպացիայի հետեւանքով եւ 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի ապօրինի պայմանագրերով եւ բոլշեվիկյան կուսակցական որոշումներով այն կցվեց Ադրբեջանին: 1990- ական թթ. Արցախը դեօկուպացվեց հայկական զինված ուժերի կողմից, երբ ռուսական օկուպացիոն զորքերը հեռացան: Եւ կրկին այն օկուպացվեց 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն հայտարարության եւ Լավրովի պլանի համաձայն:
Ներկայումս օրհասական հարցը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության հարցն է, որը ամեն պահ վտանգվում է, եւ ամեն պահ այնտեղի բնակչությունը կարող է հայտնվել ռուսական զորքերի կողմից լքված վիճակում, ինչպես Սյունիքի բնակավայրերը հայտնվեցին 2022 թ. սեպտեմբեր ամսին: Հայաստանի Հանրապետության ո՛չ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելուց, որովհետև այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են և պետությունը չի կարող հրաժարվել իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու պարտականությունից։ Խնդրի լուծումը ՄԱԿ-ի լիազորությամբ միջազգային խաղաղապահ ուժերի մուտքն է հայ-ադրբեջանական շփման գիծ:
Ռուսաստանը, խախտելով Մինսկի խմբի իր պարտավորությունները, որով միջնորդ երկրները չպետք է խախաղաղապահներ ուղարկեին Արցախ, կողմնակալ մոտեցում է ցուցաբերել 2020թ. նոյեմբերի 9-ին: 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետերը, որոնք վերաբերում էին գերիների ազատմանը եւ դիրքերի անփոփոխությանը, խախտվել են հենց Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից, իսկ քանի որ այդ փաստաթուղթը ամբողջության մեջ է գործում, ուրեմն պետք է դիտարկվի առ ոչինչ:
Ազգային ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
Ք.Երևան, 09.11.2022թ
——————————
ЗАЯВЛЕНИЕ
В контексте русско-украинской войны 2022 года становится очевидным, что 44-х дневная война и последовавшее за ней трёхстороннее заявление от 9 ноября являлись предтечей огромных геополитических изменений и составной частью русско-турецкого заговора, по результатам которого Россия должна будет установить наземное сообщение с Турцией, заручившись её лояльностью в регионе Чёрного моря и Южного Кавказа.
Таким образом, Россия провела, выражаясь словами ее министра обороны Шойгу, “удачную русско-турецкую операцию”, использовав интересы своего официального союзника Армении в качестве разменной монеты.
Как следствие злополучного заявления от 9 ноября, Арцах получил статус оккупированной территории, а выражаясь русским термином Сочинского заявления “зоны”.
Напомним, что, согласно русско-армянскому договору от 10 августа 1920 года, Арцах признавался временно оккупированным русскими войсками и его дальнейшая судьба должна была быть определена в результате последующих двухсторонних переговоров, однако вследствие русско-турецкой агрессии 1920 года и согласно Московскому и Карскому незаконным договорам и партийному решению Кавбюро он был включён в состав Азербайджана. В 1990 году после ухода оккупационных русских войск Арцах был деоккупирован армянскими вооружёнными формированиями. Арцах был повторно оккупирован согласно трёхстороннему заявлению от 9 ноября 2020 года и плану Лаврова.
В настоящее время насущным является вопрос физической безопасности населения Арцаха, которое подвергается ежедневной опасности и может оказаться покинутым в результате внезапного ухода русских войск, как это случилось с населением Сюника в сентябре 2022 года. Решением вопроса безопасности населения Арцаха считаем размещение международных миротворческих сил под мандатом ООН на армяно-азербайджанской линии разграничения.
Никакая власть в Армении не имеет право отказываться от гарантий базопасности народа Арцаха, так как они являются полноценными гражданами Республики Армения и государство не имеет право отказываться гарантировать безопасность своих законных граждан. Россия проявила свою предвзятость 9 ноября 2020 года, нарушив свои обязательства в рамках Минской группы, согласно которым страны-посредники не должны размещать своих миротворцев в Арцахе.
Положения заявления от 9 ноября 2020 года, касающиеся освобождения пленных и сохранения расположения войск сторон на момент подписания, были нарушены самой Россией и Азербайджаном, а так как всякий юридический документ считается действительным только с условием соблюдения всех его положений, то данное заявление можно с полным правом считать недействительным.
Совет Национально- Демократического Полюса,
9 Ноября, 2022 года, г. Ереван