ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին` Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու եւ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին զեկույց կազմելու վերաբերյալ որոշում ընդունելու համար։

Մեր առանձնահատուկ երախտագիտությունն ենք հայտնում որոշումը հեղինակած կոնգրեսականներ Թոնի Կարդենասին, Ադամ Շիֆին և Բրեդ Շերմանին։ Ներկայացուցիչների պալատի այս որոշումը եւս մեկ ազդակ ու վկայություն է, որ տարածաշրջանը եւ Հայաստանը մտնում են ԱՄՆ ռազմավարական օրակարգ, ինչը միակ ուղին է մեր պետականության ապագան երաշխավորելու համար։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ
24 սեպտեմբերի 2021 թ., Երեւան