ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։

Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։

Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել։

Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդ
22 հունիսի 2021թ., Երևան