ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, այսօր որոշում կայացրեց:

Հրապարակված որոշման համաձայն Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը համարում է, որ Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից սա բավականին լավ լուր է:

Միաժամանակ Բևեռը հույս է հայտնում, որ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին չեն հրահանգավորի, որ նրանք Հռոմի ստատուտը վավերացնելուն դեմ քվեարկեն, այլ հակառակը` հնարավորինս արագ կընդունեն:

Նման դեպքում ոչ միայն Միջազգային քրեական դատարանի կողմից հանցագործ ճանաչված ՌԴ նախագահ Պուտինի ոտքն այլևս չի դիպչի հայոց հողին, այլև Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կստանա այդ դատարանի քննությանը ներկայացնել նաև Ադրբեջանի և անձամբ Ալիևի մեր հանդեպ գործած հանցագործությունները:

Ազգային-ժողովրդավարական Բևեռ,

ք. Երևան, 24.03.2023թ