ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

«ԶՎԱՐԹՆՈՑ»
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ԶՎԱՐԹՆՈՑԻ ՏԱՃԱՐԸ՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՔԻ ՄՈԴԵԼ

Վարուժան Ավետիսյան
Արարչություն, մարդ, Կենաց Ծառ, մարդու առաքելություն

Արարման և արարվածքների, այդ թվում՝ մարդու և նրա առաքելության վերաբերյալ մարդկային ընկալումները (պատկերացումները) դրսևորվում են գաղափարներով, պատկերներով և հնչյուններով:

Գրեթե բոլոր հնագույն ազգերի հավատալիքների համաձայն մակրոտիեզերքի (Տիեզերք, Արարիչ) և միկրոտիեզերքի (մարդ, արարվածք, երկրային արարիչ), ինչպես նաև դրանց կապի վերաբերյալ մարդկային պատկերացումների երկրաչափականացման հիմքն ու ելակետը վեց շրջանից կազմված Կենաց ծառի սխեմատիկ պատկերն է /տես նկ. 1/:

Կենաց ծառի պատկերը կազմված է Տիեզերքը քաոսից զատող հավիտենական սկզբի մեծ շրջանից և նրա մեջ ամփոփված հինգ ուժերի (տարրերի) փոքր շրջաններից, որոնցից մեկը կենտրոնում է և խորհրդանշում է հատիկը (հոգին, եթերը, միկրոտիեզերքմարդը), իսկ մյուս չորսը՝ բնության չորս ուժերը (տարրերը, տարերքները)՝ հուրը, օդը, ջուրը և հողը: Մեծ շրջանի մեջ հինգ փոքր շրջանների համադրությամբ առաջանում են արական և իգական (յան և ին) տիրույթներ /տես նկ. 2/:

Կենաց Ծառը Մակրոտիեզերքի և միկրոտիեզերքի կապն է՝ իր ուղղահայաց և հորիզոնական խաչվածքով: Նրա արմատները երկնքում են, սաղարթը՝ երկրի վրա: Եվ մարդը Կենաց ծառի պտուղն է՝ նրա վերարտադրության կոդը պարունակող սերմ և նրա համն ու հոտն ամփոփող մարմին: Միևնույն ժամանակ՝ արարչակերպվող մարդն ինքն է Կենաց Ծառի՝ որպես մարդտիեզերք կապի առանցքը: Միկրոտիեզերք մարդու աշխարհընկալումը թե՛ մակրոտիեզերքային է և թե՛ միկրոտիեզերքային, համադրաբար՝ մարդակերպ և մարդաբնույթ է: Մարդը միկրոտիեզերք է, կրում է Արարչի հոգու մասնիկը և տիեզերքի բովանդակությունը:

Կենաց Ծառի սխեմատիկ պատկերի հիմքի վրա են արտահայտվում և նրանից են սկիզբ առնում զարդարվեստի, գրային համակարգերի, ճարտարապետության, պարարվեստի, մարտարվեստի, կառավարման և կյանքի մյուս բոլոր ոլորտների ու երևույթների ֆիզիկական ձևերի ու գաղափարական արտահայտումների երկրաչափականացման պատկերները:

Ըստ տիեզերակարգի բանաձևի՝ ամեն ինչ ուղղահայացի և հորիզոնականի ներդաշնակ ամբողջությամբ է ստեղծվում ու գործառում և Կենաց Ծառը դրա ծավալային արտահայտությունն է:

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես ասվեց, միկրոտիեզերք մարդու ընկալումներն ու պատկերացումները մարդակերպ և մարդաբնույթ են: Մարդուց է զարդը և մարդն է զարդը, արարչության պսակն ու ամփոփիչշարժիչ ուժը:

Մարդու առաքելությունն է ինքն իրեն՝ միկրոտիեզերքը պահպանել և կատարելագործելով հասցնել Տիեզերքին համապատասխանության վիճակին:

Նա պետք է հաղթահարի Կենաց Ծառի առանցքով արարված տիեզերակարգից շեղվելու հետևանքով առաջացած մարտահրավերները և իր կյանքը վերստին համապատասխանեցնի տիեզերակարգին՝ դառնա արարչամարդ:

Եվ, երբ կգան բարու ժամանակները, միկրոտիեզերք-մարդն աղավաղված չի լինի և կհամապատասխանի Տիեզերքին:

Եվ այս առաքելության հիմնական բեռը պետք է կրի այն մարդը, որը հասու է տիեզերակարգին, հաղորդակից է Կենաց Ծառին, իր էության ու մշակույթի մեջ կրում է դրանք և պատրաստ է ուսուցանել մյուսներին:

Մեր մեծերից Կոստան Զարյանը նման մարդուն անվանում է Արարատյան մարդ, Հովիվ, որ կարող է ոչ միայն ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ, այսինքն՝ լինել կանչված, այլև որպես Լույսի կանթեղ մյուսներին ցույց տալ ուղին և տանել այդ ուղով՝ լինել նաև ընտրված:

Այլ կերպ ասած՝ մարդը պետք է վերադարձնի բարու թագավորությունը, դառնա ներդաշնակ և բարի (կազմակերպված, կարգավորված տիեզերքի նման): Երբ գան բարու ժամանակները, մարդու արարվածքները կհամապատասխանեն Մարդու արարվածքներին:

Մարդու ակտիվ, ոչ հայեցողական դերը խորհրդանշող պատկեր է Արարչի ձեռքը /տես նկ.3/, որն ուղիղ ակնարկ և ցուցում է մարդուն բնորոշ արարչական շնորհի և դրա բացառիկության վերաբերյալ, մարդու առաքելության վերաբերյալ:

 

Արարչի ձեռքի բութ մատը խորհրդանշում է մարդուն, որը որպես հատիկ, հոգի, միտք, ուժ՝ կազմակերպում և գործի է դնում բնության ուժերը (տարրերը) խորհրդանշող ձեռքի մյուս մատներին՝ ցուցամատին (հուր), միջնամատին (օդ), մատնեմատին (ջուր), ճկույթին (հող):

Արարչի ձեռքը ևս Կենաց Ծառի յուրօրինակ, մարդակազմական խորհրդանիշ է, որը պատկերում և ընդգծում է մարդուն՝ որպես երկրի վրա արարչականի հիմնական սուբյեկտային կրողի ու իրագործողի (հիմնական տարրի և ուժի) և բնության ուժերի (տարրերի) կապն ու հարաբերակցությունը, նրանցից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը:

Արարչի ձեռքը ցույց է տալիս կառավարման (իշխանության իրականացման) համակարգն ու դրա մեխանիզմը: Իշխանության իրականացման հինգ ճյուղերը՝ հոգեմտավորգաղափարական (գաղափարաբանական)-հայեցակարգային, գաղափարախոսականտեղեկութային, օրենսդիր, գործադիր և դատական (ստորև՝ լայն իմաստով՝ արդարադատական), ճշգրտորեն համապատասխանում են բնական հինգ ուժերը (տարերքները, տարրերը) խորհրդանշող Արարչի ձեռքի մատներին (բութ, ցուցամատ, միջնամատ, մատնեմատ, ճկույթ) և այդ խորհուրդներով արտահայտվող գործառույթներին:

Կենաց Ծառի սխեմատիկ պատկերի վրա բութ մատը (մարդը, հոգին, հատիկը, եթերը) կենտրոնի շրջանն է, որը նաև ամբողջի խտացումն է: Ժամսլաքի (դեպի աջ) ուղղությամբ պտույտով պատկերի վրա խաչաձև դասավորության մեջ վերևի շրջանը խորհրդանշում է հուրը, աջ կողմի շրջանը՝ օդը, ներքևի շրջանը՝ ջուրը և ձախ կողմի շրջանը՝ օդը:

Արարչի ձեռքի պատկերը հուշում և հիշեցնում է, որ բութն (մարդն) է թաթը ձեռք (արարման գործիք) դարձնում: Այսինքն՝ ի տարբերություն մյուս կենդանիներից, մարդը բնության չորս տարրերից բացի, ունի նաև արարչական մասնիկ (տարր, ուժ), որ հոգին է, ինչի շնորհիվ մարդն ունի արարչական միտք, խոսք և իր մտքի կառույցը նյութականացնելու գործիք՝ մարդկային ձեռք: Պրիմատների մյուս ներկայացուցիչների՝ ձեռքի նման օրգանը թերի է և չի կարող արարել, այլ ընդամենը կարող է օգտագործել շրջապատի առարկաները: Պրիմատներից միայն մարդն ունի արարչական միտք և հմուտ ու կատարյալ արարչական ձեռքգործիք:

Մարդն Արարչի ձեռքն է, որի միջոցով Բարձրյալն իր գործն է անում երկրի վրա:

Հայության առաքելություն

Հայությունը, որպես արարատյան մարդկանց, հովիվների ազգ, Կենաց Ծառի պատկերն ամփոփող խաչաձև կապն է Արարչի ու մարդու (ուղղահայաց կապ) և մարդու ու մարդու (հորիզոնական կապ) միջև:

Հայությունը կարող է հարատևել, եթե ստանձնում և իրականացնում է իր այս համամարդկային առաքելությունը:

Հայությանը պատուհասած բոլոր աղետներն ու կորուստները հետևանք են ազգային առաքելությունից հրաժարվելու և այն իրագործելուն կոչված Մարութա Վանք ազգային համակարգի քայքայման:

Ուստի հայությունը պետք է պետականորեն համախմբվի և ինքնակազմակերպվի որպես այդ առաքելության իրականացման գործառույթ կատարող համակարգ:

Հայոց հավատամքային համակարգի պատումը՝ Սասնա Ծռեր կամ Սասնա Տուն էպոսը, պետականությունը ներկայացնում է Մարութա Վանքի մոդելով:

Միևնույն ժամանակ՝ Էպոսը ներկայացնում է մի ուշագրավ դրվագ՝ երկնային հրամանով Դավիթն իր մեջքի սուրը հանում և դնում է վերակառուցվող Մարութա Վանքի հիմքում, որպեսզի Վանքը՝ համակարգը, կանգուն մնա: Այդ գործողությունը ժողովրդին կամային-ուժային կերպով, այն է՝ քաղաքականապես, կազմակերպելու արարի խորհրդանիշ է, գործողություն, որի շնորհիվ նա որակապես փոխվումզարգանում է և դառնում է ազգ:

Ներկայիս և պատկերացնելի հեռանկարի աշխարհում Հայկական համակարգը պետք է կառուցվի և գործի Հայկական պետության առանցքի շուրջը կազմավորված համահայկական ցանցային կառույցի ձևով ու տրամաբանությամբ: Հայկական պետությունը պետք է դառնա Համահայկական ցանցապետության հիմնական բաղադրիչն ու միջուկը: Ընդ որում՝ Հայկական պետությունը Համահայկական ցանցապետության առանցք և կենտրոնմիջուկ պետք է լինի ոչ միայն կառուցվածքայինգործառութային, այլև բովանդակայինգործառութային առումներով:

Հաշվի առնելով այն հանգամաքը, որ հայության լեզվածին և բնիկ լինելու պատճառներով հայ մնալու ու լինելու հիմնական և առաջնային պայմաններն են Հայոց լեզուն և Հայրենի հողը, Համահայկական ցանցապետությունհամակարգի արդյունավետ գործունեությունը, ուստի՝ հայության հարատևությունը և առաքելությունը հնարավոր կարող է լինել միայն այն դեպքում, երբ.

  1. Հայության մեծ մասն ապրում է Հայրենիքում,

  2. Հայրենիքն ամբողջական է, այսինքն՝ Հայկական պետության տարածքն զբաղեցնում է ամբողջ Հայկական բարձրավանդակը:

Այս պատճառով Հայրենիքի վերատիրացումը և արտերկրյա հայության հայրենադարձությունը դառնում են գերակա և համակարգաստեղծ նպատակներ:

Ճարտարապետություն, պաշտամունքային կառույցներ

Տիեզերակարգի, Կենաց Ծառի երկրաչափականացված դրսևորումներն առավել ամբողջական և համակարգային կերպով առկա են ճարտարապետության, որպես կանոն՝ պաշտամունքային կառույցների ճարտարապետության մեջ:

Պաշտամունքային կառույցների ճարտարապետության մեջ է, որ մարդը ձգտում է այնպես կազմակերպել ու նյութականապես արտահայտելերևակել տարածությունը, որ ճշգրիտ, ամբողջական և համակարգված կերպով արտահայտի արարչության, տիեզերակարգի, ինչպես նաև երկինքերկիր, Արարիչմարդ, մարդբնություն և կյանքային այլ հարաբերությունների որակական ու քանակական հատկանիշների անհրաժեշտ ու բավարար համախումբը, որպեսզի դրա միջոցով ցույց տա մարդու հավատամքային համակարգը, առաքելությունն ու ուղին /տես նկ. 4/:

Պաշտամունքային կառույցը ծավալային Կենաց Ծառ է՝ ուղղահայաց և հորիզոնական պրոյեկցիաներով /տես նկ. 5, 6, 7, 9, 10 և 11/:

Կառավարումն օբյեկտիվորեն տեղի է ունենում Տիեզերքաշխարհի արարման, դրա պատկերի և մարդու առաքելությունուղու վերաբերյալ մարդկային պատկերացումներին համապատասխան:

Ըստ այդմ՝ ամենաարդյունավետ կառավարման համակարգն այն համակարգն է, որ համապատասխանում է այդ պատկերացումներին:

Ուստի՝ առավել ամբողջական և արդյունավետ կառավարման համակարգի բովանդակակառուցվածքագործառութային պատկերը հնարավոր է գտնել այն պաշտամունքային կառույցների դիտարկմամբ, որոնք առավել ամբողջական են ներկայացնում Տիեզերքաշխարհի պատկերը և մարդու առաքելությունուղին:

Բնականաբար՝ որևէ ազգի պաշտամունքային կառույցները, եթե ուրիշից պատճենումներ կամ մարդածին հիբրիդներ չեն, որպես կանոն, հիմնված են նրա մշակույթի վրա և արտահայտում են նրա պատկերացումները, այդ պատճառով դրանք արտահայտում են նաև նրա առաքելությունուղին և, ըստ այդմ՝ ցույց են տալիս նրա առաքելությունուղու իրագործման կառավարման համակարգի բովանդակությունն ու կառուցվածքագործառութային պատկերը:

Հայկական պաշտամունքային կառույցներ. Զվարթնոցը՝ եզակի երևույթ

Հայկական պաշտամունքային կառույցների ճարտարապետությունը խիստ յուրատիպ է և ունի գաղափարականհորինվածքային ինքնուրույն մոդել, քանի որ արտահայտում է բուն Հայոց հավատամքային համակարգը, ցույց է տալիս հայ ազգի առաքելությունն ու ուղին: Նրա մեջ առկա այլ հնագույն ազգերի ճարտարապետություններից ներառված բաղադրիչները չեն հակասում Հայոց հավատամքային համակարգին /տես նկ 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 14/:

Հայկական պաշտամունքային կառույցների ուսումնասիրությունն առանձնացնում է Զվարթնոցի տաճարը /տես նկ 7, 8, 9, 10, 11, 12 և 14/:

Զվարթնոցի և մեզ հայտնի մյուս երեք զվարթնոցատիպ տաճարների՝ Անիի Գագկաշեն Ս. Գրիգոր, Բանակի և Թավուզքյարի, ինչպես նաև Անիի պարիսպներից դուրս գտնվող գողտրիկ Հովվի եկեղեցու, վերաբերյալ առկա հետազոտությունների համադրությամբ առնվազն չենք կարող պնդել, որ սրանք Զվարթնոցի նման արտահայտում են տիեզերական համաչափությունները:

Ուստի Զվարթնոցի տաճարը մնում է եզակի:

Հայկական մյուս պաշտամունքային կառույցների մեջ Զվարթնոցի տաճարը տիեզերքի պատկերի, ուստի նաև՝ ազգային առաքելությունուղու իրագործման կառավարման համակարգի առավել ամբողջական արտահայտությունն է հետևյալ հիմնական դրսևորումների շնորհիվ.

  1. Զվարթնոցը գտնվում է Հայոց երկու խորհրդապաշտական լեռների՝ Արարատի և Արագածի ուղիղ մեջտեղում, ինչն ունի իմաստային և գործնական եզակի նշանակություն:

  2. Զվարթնոցը կառուցված է Հայոց Տիր Աստծո տաճարի տեղում: Տիրն ավելի ուշ շրջանում է մասնագիտացել որպես ընդամենը դպրության Աստված, մինչդեռ ՏիրՏոր(ք)-Թորը նախնական համակարգում խորհրդանշել է Թորգոմա տուն համակարգամբողջը:

  3. Մյուս պաշտամունքային տաճարները, բացի, թերևս, բուրգերից, ունեն երկու բաղադրիչ՝ երկիր (ներքևի քառանկյունաձև մասը) և երկինք (վերևի մասը՝ թաղարը կամ գմբեթը):

  4. Զվարթնոցը, մինչդեռ, միայն երկնքի, նրա կառուցվածքի ամբողջական պատկեր է:

Այն եռաստիճանեռահարկ գմբեթ է, որը կառուցված է յոթը երկինքները խորհրդանշող յոթաստիճան հարթակի /տես նկ. 12/ վրա:

Գմբեթի երեք հարկերը Արարչի տիրույթն են, դրա՝ վերից վար՝ հոգեմտավորբանական (բանմտքի), բանխոսքի՝ խրատի և բանգործի մակարդակներով:

Դրանք միանում և փոխանցվում են վերից վար իջնող կամքի առանցք-վեկտորով /տես նկ. 13/:

Վերևի հարկը նաև Արարչի գահն է:

Զվարթնոցի պարագայում երկիրը ամբողջ Հայքն է՝ Հայկական բարձրավանդակը, իսկ հայ ազգը Զվարթնոց համակարգով ամփոփված համամարդկային առաքելության կրողն ու իրագործողն է: Եթե Զվարթնոցտաճարը ուղղահայացի մեջ երկնային զվարթունների՝ երկնային զինվորների բնակարանն է, ապա հորիզոնականի մեջ Հայկական բարձրավանդակը երկրային զվարթունների բնակարանն է: Երկրային զվարթունները ճանաչում են երկնային իմաստությունը, որ նրանց են փոխանցում երկնային զվարթունները՝ հրեշտակները, իրենց խոսքխրատի միջոցով և, այդ իմաստության ու խրատի պրիզմայով դիտարկելով ու իմանալով հանճարեղ նախնիների բանգործերը, զարգացնում են իրենց շնորհները և դրանց իրագործմամբ արարում են երկրում՝ որպես երկրային արարիչներ: Յոթնալույս վարդապետ Մեսրոպ Մաշտոցը վերագտել է ազգային առաքելության իրագործման բանալիմեթոդը՝ Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

  1. Զվարթնոցն Արարչի ձեռք է, որի հինգ մուտքերը խորհրդանշում են ձեռքի մատները: Մարդը, ըստ իր էության, բնույթի և, ըստ այդմ՝ հոգեմտավոր զարգացման մակարդակի ու իշխանության ճյուղի (հասարակական խավի) պատկանելության, տաճար է մտնում և Արարչի հետ հաղորդակից է լինում համապատասխան տարրը խորհրդանշող դռնից: Արարչի ձեռքը ցույց է տալիս կառավարման (իշխանության իրականացման) համակարգն ու դրա մեխանիզմը: Նրա երեք հարկերը կառավարման (իշխանության իրականացման) մակարդակներն են՝ միտք, խոսք, գործ, իսկ մուտքերը՝ հինգ ճյուղերը: Վերևից իջնելու ու դրսևորվելուփոխանցվելուտարածվելու սկզբունքով վերին (երրորդ) հարկի (մտքի) մակարդակում իրականացվում է հոգեմտավորգաղափարական (գաղափարաբանական)-հայեցակարգային իշխանությունը, միջին (երկրորդ) հարկի (խոսքի) մակարդակում՝ գաղափարախոսականտեղեկութային, ներքին (առաջին) հարկի (գործի) մակարդակում՝ օրենսդիր, գործադիր և դատական: Արարչական տրամաբանությամբ օրենսդիրը, գործադիրը և դատականը լայն իմաստով գործադիր են, քանի որ մտքից ծնվող և խոսքով դրսևորվողփոխանցվող կամքի իրագործման ձևեր են1:

  2. Որպես ծավալային դրսևորում՝ Զվարթնոցը նաև նուռ է՝ թե հորիզոնական հատակագծի, և թե ուղղահայաց կառուցվածքի ձևերում: Նուռը, ինչպես հայտնի է, կարգավորված տիեզերքաշխարհն է: Նուռը կանչված և ընտրված զվարթունների կարգավորված համակարգն է: Նուռը նաև տարածությունծավալը և ժամանակը ներամփոփողհամադրող ներդաշնակ կենաց համակարգն է: Խորհրդանշական իմաստով Զվարթնոցը տիեզերական նուռ է, որն ամփոփելով ի մի է ժողովում ազգին, նրան դարձնում է կազմակերպված, տիեզերակարգին ու արարչական առաքելությանը ներդաշնակ ու պատրաստ ամբողջություն, համակարգ, աշխարհաժողով, որ մարմնավորում է երկրի վրա Արարչի կամքն ու իշխանությունը և դրանք ի կատար է ածում իր կամքով ու իշխանությամբ: Հանրապետության մոդել է: Կառավարման առումով կա հիերարխիա, սակայն որոշում կայացնելիս բոլորն իրար հավասար են, ամեն մեկն ունի իր ձայնը և բոլորը միասին են որոշում, ինչից հետո միայն հիերարխիան կատարում է որոշումը:

  3. Զվարթնոցի երկրորդ հարկմակարդակն առաջինի, իսկ երրորդը՝ երկրորդի արտահայտությունբացվածքն է: Խոսքը՝ մտքի և միտքը՝ գործի: Եվ, ընդհակառակը, վերևինը ներքևինի քվինտեսենցիան է: Խոսքը՝ գործի և միտքը՝ խոսքի:

  4. Մեջտեղի մակարդակը՝ խոսքը, կապի և փոխանցման գործառույթ ունի: Վերից վար՝ որոշման ու հրահանգի, վարից վեր՝ ճանաչման ու խնդրանքի:

  5. Այստեղ երկինքն ու երկիրը, բանն ու գործն առավելապես բացահայտված և համակարգայնորեն ներկայացված են: Երեք կոները և երեք գլանները՝ որպես երկնքից երկիր էջքով արական ու իգական սկիզբների եռամակարդակ (բանմիտք, բանխոսք և բանգործ) հաջորդական պրոյեկտումանցումներ՝ դրանց հորիզոնական արարումտարածմամբ կյանքի կոչվող հատակագծային սխեմայի հինգ շրջանները՝ որպես Արարչի ձեռքի հինգ մատների գործունեության տիրույթներ, ամբողջականորեն խորհրդանշում են արարումն ու արարվածքները, տիեզերակարգի պատկերն ու ցիկլը՝ Կենաց Ծառը:

Միևնույն ժամանակ՝ ներսից մտքի մասն առանձին է, իսկ խոսքի և գործի մասերը՝ միասին: Քանի որ մարդու համար միտքը ներփակ է, իսկ խոսքը և գործը՝ դրսևորված:

  1. Զվարթնոցի հարկերի համաչափություններում գաղտնիք կա: Եթե վերին (երրորդ) հարկի տրամաչափը ուղիղ երկու անգամ պակաս է միջին (երկրորդ) հարկի տրամաչափից, համապատասխանաբար՝ 12,8 և 25,6 մետր, ապա ներքևի (առաջին) հարկի տրամաչափն ընդամենը 35,75 մետր է, այլ ոչ թե 51,2 մետր: Այսինքն՝ առաջին և երրորդ հարկերի տրամաչափերի միջև առկա չէ Կենաց Ծառի սխեմատիկ կառույցի 1/8 համաչափության արտահայտությունը, ինչը բնորոշ է պաշտամունքային կառույցներին: Գաղտնիքն այն է, որ Զվարթնոցը սովորական տաճար չէ և, ինչպես արդեն նշվեց, չունի երկրային բաղադրիչ: Եվ, այնուամենայնիվ, 1/8 համաչափությունն առկա է տաճարի հատակագծում: Կենտրոնի առանցքով կառուցված 51,2 մետր տրամագծով շրջանագիծը շոշափում է տաճարին կից և նրա օրգանական բաղկացուցիչ մասը կազմող քառանկյուն կառույցի արտաքին պատի եզրը՝ դրանով իսկ գծելով գմբեթտաճարի երկրային պրոյեկցիայի խորհրդանշական տիրույթի սահմանը: Մի սահման, որ դուրս է թե Նուռ համակարգի ուղղահայաց երկնային տիրույթից ու չափումից և թե նրա ստվերհատակագծի երկրային տիրույթից ու չափումից, բայց, այնուամենայնիվ, տաճարի գաղափարականխորհրդապաշտականգործունեական տիրույթի մաս է կազմում: Դա, ըստ էության, պատերով չամփոփված նախագավիթն է, որ նախատեսված է կանչված, բայց դեռևս չընտրված ու Նուռտաճարի պատերի ներսում տեղ ու դեր չունեցողների համար /տես՝ նկ.14/: Նրանց համար, որ դեռ երկրային զվարթուն չեն, հավատի և կարգի մեջ չեն ապրում: Ի դեպ՝ տաճարի վերին (երրորդ) հարկի տրամաչափը և կից քառանկյուն կառույցի լայնությունը հավասար են, այսինքն՝ վերին հարկի ստվերը ճշգրիտ համապատասխանում է կից կառույցի չափերին՝ ուղղահայացադիր երկնային նուռը դարձնելով հորիզոնադիր երկրային նուռ: Ինչպես երկնքում է, այնպես էլ երկրի վրա է սկզբունքին համապատասխան2:

  2. Զվարթնոցի կառույցը ներսից պահում են չորս մայր սյուները և նրանցով միացած չորս կիսաբոլորակները, որոնք խորհրդանշում են չորս տարերքները և դրանցով կազմվող Կենաց Ծառը: Մարդկայինի առումով դրանք խորհրդանշում են չորս հիմնական մարդկային առաքինությունները (արիություն, չափավորություն, արդարություն, ողջախոհություն):

  3. Եռաստիճան գմբեթտաճարը, ըստ էության, մարդու արարչացման ճարտարապետումն է, նրա համակարգային կառույցուղին, որով մարդը ոգիկենտրոնից հոգու բոլորատարած ճառագմամբ չորս գործոնուժերի (տարրերի) հնարավոր կոմբինացիաներով դրսևորվում է որպես մարդու արարչաշնորհ 32 տաղանդներ (խորհրդանշվում են Զվարթնոցի պատերի 32 նիստերով և դրանց վրա համապատասխան տաղանդներով օժտված 32 երևելի անձանց պատկերներով): Մարդը, օգտագործելով իր հիմնական շնորհը՝ ազատությունը, որպես 32 տաղանդներով արարելու միջոց և ուղի, հասնում է հոգևոր, մտավոր և մարմնական եռամիասնական կատարելության, դառնում է հասյալ՝ տիեզերական բան:

Նույն կերպով ազգն է դրսևորվում, կատարելագործվում և իրագործում իր արարչաշնորհ առաքելությունը:

Զվարթնոցը՝ ազգային առաքելության պատգամ և կազմակերպվածքի մոդել

Զվարթնոցն, ըստ էության Հայոց առաքելության իրականացմանը կոչված ինքնակազմակերպական համակարգի, նրա պետականության խորհրդանիշ Էպոսային Մարութա Վանքն է /տես նկ 7, 8, 9, 10, 11, 12 և 14/:

Զվարթնոցի պարագայում առավելապես բացված և մոդելավորված են մարդու և ազգի առաքելությունը և դրան հասնելու միջոցը՝ քաղաքական կազմակերպվածքը, այն է՝ պետականությունը:

Ուստի ազգայինքաղաքական իմաստով Զվարթնոցը բովանդակային առումով արտացոլում է հայության ազգային առաքելության պատգամը՝ կազմակերպվել և գործել որպես արարչակերպվող ու արարչակերպող Արարատյան մարդկանց՝ Հովիվների ազգ: Իսկ կառուցվածքի առումով այն ի ցույց է դնում հանուն այդ առաքելության իրականացման նրա կազմակերպվածքի մոդելը՝ Թորգոմա տունը:

Ժամանակին Զվարթնոցը կառուցվեց3 (Տիրի տաճարի հիմքի վրա վերակերտվեց) որպես վերածննդի քաղաքական պատգամ և ակտ, որպես հոգևոր վերապրումի մոբիլիզացնող մոդելային կառույց:

Այժմ էլ պետք է կառուցենք Զվարթնոց-Մարութա Վանք պետականություն-կազմակերպվածքը՝ որպես մեր ազգային առաքելության նորովի վերաստանձնման և քաղաքական վերածննդի կառավարման համակարգ:

Համահայկական կազմակերպվածքը

Համահայկական ցանցապետության կառավարման համակարգը

Համահայկական ցանցապետության կառավարման համակարգը պետք է լինի նրա միջուկկենտրոնի՝ Հայկական պետության կառավարան համակարգի բովանդակության, կառուցվածքի և վերջինիս բաղադրիչների բացվածքային արտացոլումը: Բնականաբար՝ անհրաժեշտ բացառումներով և լրացումներով, ինչպես նաև կապերի ու հարաբերությունների ենթաբաղադրիչներով4:

Հայկական պետության կառավարման համակարգը5

Ինչպես արդեն ասվեց, կառավարումը, որպես գործընթաց, տեղի է ունենում կամքի առանցքով վերևից ներքև իջնող երեք մակարդակներում (միտք, խոսք, գործ) /տես նկ 13/ և յուրաքանչյուր մակարդակի հինգ (գաղափարաբանական-հայեցակարգային, գաղափարախոսական-տեղեկութային, կարգասահմանման (օրենսդիր), գործադրական (գործադիր) և վերականգնման6 կամ սխալների ստուգման-շտկման (նեղ իմաստով՝ դատական, արդարադատական)) ոլորտներում, որոնցից առաջինը կենտրոնականն է (ռազմավարականը, համակարգողը, որոշողը), իսկ մյուս չորսը՝ ածանցյալ-ճյուղային են /տես նկ 2/:

Ուշագրավ պատկեր ենք տեսնում հինգ ոլորտների սխեմայի վրա /տես նկ 1 և 2/: Նրանցից չորսի՝ հուր, օդ, ջուր և հող, միջև հարաբերակցությունները երկու տիպի են՝ լծորդական (մասամբ փոխհատվող-փոխծածկվող) և առնչական (շոշափող): Այսպես՝ հուրը և օդը, հուրը և հողը, օդը և ջուրը, ջուրը և հողը լծորդական կապ ունեն, իսկ հուրը և ջուրը և օդը և հողը՝ առնչական: Կենտրոն(մարդ)-եթերը բոլորի հետ լծորդական կապի մեջ է:

Պետական կառավարման գործընթացներն ուսումնասիրելիս կտեսնենք, որ այս օրինաչափությունները ճշգրտորեն դրսևորվում են նաև այդ բնագավառում:

Ըստ ասվածի՝ մարդկայիներկրային չափման մեջ կառավարման (իշխանության իրականացման) ճյուղերն ըստ Կենաց Ծառի կառուցվածքի բնության ուժերին համապատասխանում են հետևյալ կերպով՝ հոգեմտավորգաղափարական (գաղափարաբանական)-հայեցակարգային (կենտրոնեթեր), գաղափարախոսականտեղեկութային (հուր), օրենսդիր (օդ), գործադիր (ջուր) և դատական (հող):

Ինչպես տեսնում ենք, պետական կառավարման առումով իշխանության իրականացման ճյուղերը հինգն են, այլ ոչ թե երեքը: Երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր, դատական) բաժանումը թերի է, քանի որ ներկայացնում է միայն իրավագիտական առումը:

Ի դեպ՝ մասն ամբողջի արտացոլումն է կանոնին համապատասխան՝ ամբողջից մասնավոր և մասնավորից ամբողջ հավերժորեն հակամետ ընթացքով իշխանության իրականացման ճյուղերից յուրաքանչյուրը նույնպես իրեն առանձնահատուկ ձևով դրսևորվում է ըստ բնության ուժերի՝ կենտրոնեթեր, հուր, օդ, ջուր, հող7:

Ուշագրավ է, որ հին աշխարհում պետական կառավարման համակարգերը շատ ավելի բնական ու անպաճույճ էին և ըստ էության համապատասխանում էին Կենաց ծառի մոդելին:

Այդ պատճառով առաջարկում ենք արդիականացմամբ վերարտադրել ճիշտ աշխարհաճանաչողության հիման վրա ստեղծված հին համակարգային մոդելը:

Ըստ այդմ՝ պետական կառավարման համակարգի մեջ.

  1. հոգեմտավոր-գաղափարաբանական-հայեցակարգային ենթահամակարգի (գիտական հաստատություններ, պետական կառավարման մարմինների գիտական բաղադրիչներ, գիտական խմբեր և առանձին գիտնականներ՝ ըստ լիազորությունների) հիմնական գործառույթներն են՝ ազգի և պետության էաբանական և գոյաբանական ուղեվարումը, այդ թվում՝ գաղափարաբանության, ինչպես նաև դրա հիման վրա՝ ռազմավարության և դրա իրագործման մշտադիտարկումը, ռազմավարության իրագործման կարգի փորձաքննական ուղեվարումը, ներառյալ՝ դրա հիմնական մասի (Սահմանադրություն և այլ հիմնարար ակտեր) մշակման համակարգումը, կադրերի ընտրազատման մեխանիզմի մշակումը, այդ մեխանիզմի գործադրման մշտադիտարկումը՝ կասեցման ու արգելանքի իրավասությամբ և կադրերի ընտրազատումը,

  2. գաղափարախոսականտեղեկութային ենթահամակարգի (հանրային մեդիա, հանրային մեդիայի լիցենզավորման ու տեսչականվերահսկիչ կառույցներ, հասարակական միավորումներ, քաղաքացիներ, ինչպես նաև գիտակրթական ոլորտի համապատասխան հաստատություններ, որոնցից հասարակականներին ու մասնավորներին՝ ըստ նրանց վերապահված և/կամ պատվիրվող լիազորությունների) հիմնական գործառույթներն են՝ գաղափարաբանության տարածումը, այդ թվում՝ կրթության միջոցով, տեղեկույթի շրջանառության, հետադարձ կապի և հանրային վերահսկողության ապահովումը,

  3. օրենսդիր ենթահամակարգի (Ժողովուրդ8, Աշխարհաժողով9, խորհրդարան, ինչպես նաև համայնքներ և դրանց ներկայացուցչական մարմինների (տեղական ինքնակառավարման մարմինների) նորմաստեղծ բաղադրիչ) հիմնական գործառույթներն են՝ ռազմավարության ընդունումը, դրա իրագործման կարգի սահմանումը և դրա գործադրման հսկողությունն ու վերահսկողությունը,

  4. գործադիր ենթահամակարգի (պետական և տեղական ինքնակառավարման գործադիր կառավարման մարմիններ, այդ թվում՝ կենտրոնական բանկ) հիմնական գործառույթներն են՝ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և օրենքներով սահմանված կարգով ռազմավարության իրագործումը,

  5. դատական (դատաիրավական) ենթահամակարգի (դատարաններ, արբիտրաժներ, մինչդատական վարույթի մարմիններ, պատիժների իրականացման և դրա նկատմամբ հսկողության ապահովման մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարման մարմիններ, ինչպես նաև փաստաբաններ) հիմնական գործառույթն է իրավունքին համապատասխան արդարադատության իրականացումը՝ արդարության վերականգնման և իրավունքի վերահաստատման միջոցով:



Վարչատարածքային բաժանումը, տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը

Մինչ Հայկական բարձրավանդակի հիմնական մասի վերատիրացումը և նահանգների տարածքներով վարչական բաժանումը, առաջարկվում է թողնել ներկայիս մարզային բաժանումը, սակայն մասամբ վերանայել այն՝ խոշորացման միտումով, ներկայիս 10-ի փոխարեն՝ 5 մարզ10:

Միևնույն ժամանակ՝ առաջարկվում է վերականգնել խորհրդային ժամանակվա վարչատարածքային միավորները, որոնք հիմնականում համընկնում են մեր գավառների տարածքներին, քանի որ դրանք աշխարհագրական, ռելիեֆային, ենթակառուցվածքային, ենթամշակութային և մի շարք այլ առումներով եղել և մնում են որպես մեկ ամբողջություն: Դրանց մասնատումը, կազմացրումը կամ այլ տրամաբանությամբ և վերակազմումը հանգեցնում է կառավարման արդյունավետության զգալի անկման և այլ բացասական հետևանքների:

Խնդիրը լուծելու համար առաջարկվում է նախկին խորհրդային վարչական շրջանները վերածել համայնքների (մեկ շրջան-մեկ համայնք) և դրանց կառավարման մարմինները կազմավորել համայնքնային ընտրությունների միջոցով:

Հարկ կլինի նաև փոփոխել քաղաքների դասակարգումը՝ առանձնացնելով հանրապետական (Երևան, Կումայրի, Վանաձոր) և շրջանային ենթակայության քաղաքները:

Երևան քաղաքի վարչական շրջաններին տալ ենթահամայնքի կարգավիճակ և ղեկավարներին ընտրել տեղական ընտրությունների միջոցով:

Մեր, հատկապես գյուղական, բնակավայրերում առկա ամուր ազգակցական-սոցիալական կապերը, որ ինքնին դրական և պահպանության ենթակա երևույթ է, համայնքային ընտրությունների ժամանակ վերածվում են անհաղթահարելի խոչընդոտի և խեղիչ գործոնի. մարդկանց մեծ մասը ոչ թե համայնքի ղեկավար է ընտրում, այլ իր ազգականին և բարեկամին, ինչի հետևանքով մեծ հարազատություն ունեցող ապիկարը կարող է առաջ անցնել հմուտ կառավարչից և զբաղեցնել նրա տեղը:

Այս սոցիալ-մշակութային արգելքը հաղթահարելու համար ժամանակ և մեծ ջանքեր են հարկավոր, ուստի առայժմ ճիշտ կլինի գյուղական բնակավայրերի ղեկավարներին նշանակել տվյալ բնակավայրի բնակիչների թվից՝ որպես համայնքային ծառայողի:

Իսկ շրջանային ենթակայության քաղաքները պետք է դառնան ենթահամայնքներ և ընտրեն իրենց ղեկավարներին:

Զուգահեռաբար՝ հարկավոր է բեռնաթափել մարզպետարանների կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները՝ դրանք սահմանափակելով համադրման համար անհրաժեշտ ծավալով:

Նկար 5

 

Նկար 6

Նկար 7

Նկար 8

Նկար 9

Նկար 10

Նկար 11

Նկար 12

Նկար 13

Նկար 14


1 Կառավարման կամ իշխանության իրականացման երեք մակարդակների և հինգ ճյուղերի համակարգը դիտարկելիս հարկավոր է նկատի ունենալ, որ համակարգը տարբեր կերպով է գործառում երկնային և երկրային չափումներում: Երկնային չափման մեջ օրենսդիր-գործադիր-դատականը տարանջատ չէ, մինչդեռ երկրային չափման մեջ տարանջատ է, որովհետև Արարիչը կատարյալ է և իշխանության տերն է, իսկ մարդն անկատար է և ընդամենը իշխանության իրականացնողն է: Արարչի հոգին ու միտքը, ապա նաև՝ միտքը, խոսքը և գործը իրարից տարանջատ ու միջնորդավորված չեն: Մինչդեռ մարդու պարագայում դրանք տարանջատ են ու միջնորդավորված, դրանց միջև կամուրջներ կան: Մարդը մտածում և արարում է, որովհետև նրա մեջ Արարչի հոգու մի մասնիկը կա: Մարդը նախ պետք է կարողանա հաղորդակից լինել Արարչին և իրացնել նրանից ստացած իր հոգու ծրագիրը: Արարիչն ամբողջ է: Նա մարդու նման վարվելու՝ մասնատելով հասկանալու և Իր վարքագիծը զսպումների ու հակակշիռների միջոցով մշտապես կարգաբերելու կարիք չունի, մինչդեռ մարդը սահմանափակ է և հակված է սխալվելու, ուստի պետք է տարանջատի և տարանջատ ու փոխհակակշռող ձևով իրականացնի օրենք-կարգը (օրենսդիր), դրա գործադրումը (գործադիր) և սխալների ստուգում-շտկումը (դատական): Այսինքն՝ արարչական չափման մեջ իշխանությունը ճյուղավորված չէ, միայն մակարդակներ ունի: Միևնույն ժամանակ՝ թե արարչական-երկնային և թե մարդկային-երկրային չափումներում արարում-կառավարումը տեղի է ունենում բնության հինգ ուժերի (եթեր, հուր, օդ, ջուր, հող) միջոցով: Արարիչը՝ որպես ամենի և ամենքի արարող, իսկ մարդը՝ որպես միջնորդավորված երկրային նմանակող-արարող:

2 Գմբեթ-տաճարի առաջին հարկի բարձրությունը երկրորդ և երրորդ հարկերի ընդհանուր բարձրության չափ է, որտեղ նույնպես խորհուրդ կա՝ առայժմ մեզ անհայտ:

4 Համահայկական ցանցապետության կառավարման համակարգի մանրամասն բովանդակությունն ու կառուցվածքը հնարավոր կլինի ներկայացնել լրացուցիչ ուսումնասիրության և Հայկական պետության կառավարման համակարգի պատկերի հիման վրա:

5 Հայկական պետության կառավարման համակարգի մասին տե՛ս Վարուժան Ավետիսյան, «Ժողովրդավարության վերածննդի Արարատյան մոդել» հոդվածը:

6 Վերականգնումը համակարգի կենսընթացքի յուրաքանչյուր շրջափուլում համակարգի վերարտադրության անհրաժեշտ բաղադրիչ-գործընթաց է (ռեգեներացիա), որն ըստ հայեցակարգային, գաղափարաբանական և օրենսդրական վերաբերմունքի իրականացվում է բնության շնորհածի, ինչպես նաև անցյալում ու ներկայում հայեցակարգայինով հղացված, գաղափարախոսականով տարածված-ներդրված, օրենսդրականով սահմանված, գործադրականով ձեռք բերված արդյունքի պահպանման ու դրա կորսված (վնասված) մասի վերականգնման (փոխարինման, փոխհատուցման) միջոցով:

7 Մասնավորապես, ըստ հինգ ուժերի (եթեր, հուր, օդ, ջուր, հող) գործադիրի գործառույթները համապատասխանում են՝

1) կենտրոն(մարդ)-եթերը՝ մարդու հոգեմտավոր և նյութական վերարտադրության ոլորտին,

2) հուրը՝ պաշտպանության (արտակարգ ազդեցություններից) ոլորտին,

3) օդը՝ արտաքին հարաբերության ոլորտին,

4) ջուրը՝ նյութական արժեքների արարման և կառավարման ոլորտին,

5) հողը՝ եղածի հաշվառման և պահպանության ոլորտին:

8 Ժողովուրդը՝ հանրաքվեների և ուղիղ ժողովրդավարության այլ ձևերի միջոցով:

9 Աշխարհաժողովը ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին է, որ գործում է մշտական հիմունքներով և, բացառությամբ հանրաքվեով լուծվող հարցերից, կայացնում է ազգի և պետության կյանքին վերաբերվող մյուս բոլոր ռազմավարական որոշումները: Ավելի մանրամասն տե՛ս Վարուժան Ավետիսյան, «Ժողովրդավարության վերածննդի Արարատյան մոդել» հոդվածը:

10 Սյունիքի մարզը և Վայոց Ձորի մարզը՝ Սյունիքի մարզ (կենտրոնը՝ Սիսիան), Արարատի և Արմավիրի մարզերը և նախկին Աշտարակի շրջանը՝ Արարատի մարզ (կենտրոնը՝ Մասիս), Կոտայքի և Գեղարքունիքի մարզը՝ Գեղարքունիքի մարզ (կենտրոնը՝ Սևան), Արագածոտնի մարզի մնացյալ մասը և Շիրակի մարզը՝ Շիրակ-Արագածոտնի մարզ (կենտրոնը՝ Արթիկ), Լոռու և Տավուշի մարզը՝ Լոռի-Տավուշի մարզ (կենտրոնը՝ Վանաձոր):