![](https://ajbever.com/wp-content/uploads/2021/04/173214226_286825659732273_6499245740953665434_n.jpg)
![](https://ajbever.com/wp-content/uploads/2021/04/173654611_286825696398936_7866563693679686557_n.jpg)
ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանին:
Կենտրոնի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել իրենց գործունեության և ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայկական հարցի իրազեկման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Նա նշել է, որ կենտրոնը դեռևս մեկ տասնամյակ առաջ առաջին անգամ տպագրել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ իրավարար վճռի ամբողջական օրինակը, որն օգտակար է եղել հետազոտողների համար: Անցնող տասնամյակում իրավարար վճիռը տպագրվել է նաև իսպաներեն և ռուսերեն։
Արա Պապյանը ՀՀ նախագահին ներկայացրել է օրերս տպագրված իրավարար վճռի թուրքերեն տարբերակը: Նա գրքի մեկ օրինակ նվիրել է Հանրապետության նախագահին:
![](https://www.president.am/img/apple-touch-icon-114x114.png)
![](https://www.president.am/files/n_pics/29083_s.jpg)