ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հաղորդագրություն

Հանրայինին հորդորում ենք վերջ տալ կամակատարությանը և եթեր տրամադրել ազգային ուժերինԱզգային-ժողովրդավարական բևեռն ու իր բազմաթիվ համախոհներն իրենց զայրույթն ու վրդովմունքն են հայտնում Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության կողմից չլուսաբանվելու և, առհասարակ՝ ցուցաբերվող խտրական մոտեցումների առնչությամբ:

Տևական ժամանակ է, ինչ Հանրայինը միտումնավոր կերպով չի նկատում նախկին ու ներկա դավաճաններին մերժած քաղաքական այլընտրանքի՝ Ազգային-ժողովրդավարական բևեռի հանրահավաքներն ու երթերը, որոնք գնալով ավելի մարդաշատ են դառնում:

Բացի այդ, այս ամբողջ ընթացքում նաև Բևեռի առաջնորդներն ու ներկայացուցիչներն են զրկված Հանրայինի եթերում հանդես գալու հնարավորությունից:

Հայ ժողովրդի վճարած հարկերի շնորհիվ գործող լրատվական այս կառույցը փաստորեն ոչ միայն հավատարիմ չի մնում լրատվամիջոցին բնորոշ սկզբունքներին ու չի ապահովում օբյեկտիվ ու բազմակողմանի տեղեկատվություն, այլև մեր հայրենակիցներին զրկում է ճշմարտությունն իմանալու հնարավորությունից:

Մեզ համար պարզ է, որ իշխանությունների ձեռքի գործիք դարձած լրատվական այս կառույցը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում է ապահովել բացառապես կրեմլահաճո քարոզչություն, այդ պատճառով էլ հանրայինի եթերը բաց է ներկա ու նախկին դավաճանական իշխանությունների բոլոր թևերի համար և փակ՝ երկրում ազգայինի զարթոնք բերող ուժերի համար:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին ևս մեկ անգամ հորդորում ենք վերջ տալ այս կամակատարությանը և եթեր տրամադրել ազգային ուժերին:

Դո՛ւրս եկեք դավաճանական ուղուց և կատարե՛ք օրենքով սահմանված ձեր պարտականությունները։ Մենք վաղ թե ուշ ժողովրդի ճնշմամբ կճեղքենք տեղեկութային բլոկադան, մինչդեռ դուք պատասխանատվության եք ենթարկվելու իրավազանցության համար։ Ազգային իշխանության ձևավորման պահից սկսած Հանրային հեռուստաընկերությունն իսկապես հանրային գործունեություն է ծավալելու և իր առաքելությունն իրականացնելու է ամենաբարձր մակարդակով: Ժողովրդավարությունը հաղթելո՛ւ է։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
22 մարտի 2021 թ., Երևան
https://youtu.be/vIUqYGQtQt8