ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հաղորդագրություն

Հարձակվել են Ազգային֊ժողովրդավարական բևեռի հավաքն իրազեկող ավտոմեքենայի վրա

Այսօր՝ մարտի 10֊ին, ժամը 16֊ի սահմաններում, Երևանի Սասունցի Դավիթ և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկին  մոտ հատվածում անհայտ անձինք ընթացքի ժամանակ հարվածել և վնասել են
Ազգային֊ժողովրդավարական բևեռի հավաքի մասին իրազեկող ավտոմեքենայի խցիկի հետևի ապակին՝ վտանգի ենթարկելով վարորդի և ուղևորի առողջությունը։ Սույն հաղորդագրությունը նաև հաղորդում է հանցագործության մասին։

Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
10 մարտի 2021 թ., Երևան