ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Քննարկում`
նվիրված Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 101-ամյակին

Նոյեմբերի 22-ին լրանում է Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի` Թուրքիայի և Հայաստանի սահմանը որոշող իրավարար վճռի 101-ամյակը:

Ազգային-ժողովրդավարական բեւեռը կազմակերպում է կլոր սեղան-քննարկում մեր պետության տարածքային իրավունքների հարցում այդ հույժ կարեւոր փաստաթղթի վերաբերյալ։

Ձեւաչափը`
Կլոր սեղան-քննարկումը բաղկացած է երկու մասից. առաջին 45 րոպեի ընթացքում Արա Պապյանը քարտեզների եւ փաստաթղթերի ցուցադրմամբ կներկայացնի Իրավարար վճիռը եւ հարակից հարցերը, այնուհետեւ 90 րոպե կհատկացվի հարցուպատասխանի եւ կարծիքների փոխանակման համար։
Հրավիրում ենք հասարակական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներին` մասնակցելու Կլոր սեղան-քննարկմանը։
Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու։

Ժամանակը եւ վայրը`
2021թ. նոյեմբերի 20, շաբաթ, ժամը 11.00-14:00, Անի Պլազա հյուրանոցի Նաիրի սրահ (Երևան, Սայաթ Նովա պող. 19 շենք., 2-րդ հարկ):

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդ
Երեւան, 16 նոյեմբերի 2021թ.