Սիրելի’ հայրենակիցներ,
Վաղը` հոկտեմբերի 28-ին, ժամը 14:00, փաստաբան Արայիկ Պապիկյանը Վարուժան Ավետիսյանի արտերկրում բուժում ստանալու կապակցությամբ դատախազություն միջնորդություն կներկայացնի:
Արայիկ Պապիկյանին կուղեկցեն Ժաննա Ալեքսանյանը և Ռաֆիկ Հակոբյանը, ովքեր ի թիվս այլ գործիչների իրենց անձնական երաշխավորությամբ միացել են Վարուժան Ավետիսյանի` արտերկրում բուժում ստանալու երաշխավորությանը:
Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդ
27 Հոկտեմբերի 2021թ., Երևան