ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Այսօր` հոկտեմբերի 6-ին, Նոր-Նորքում իրականացվող Ազգային-Ժողովրդավարական բևեռի իրազեկման քայլերթի ընթացքում ոստիկանները անհասկանալի պատճառներով ոստիկանական բաժանմունք են տարել քայլերթի մասնակից Արթուր Մովսիսյանին և երկու ժամ բաժանմունքում պահելուց հետո ազատ են արձակել:

Արթուր Մովսիսյանը հայրենասեր և օրինապաշտ քաղաքացի է։ Նա 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմաճակատ մեկնեց իր զոհված որդու հուղարկավորության օրը` առաջնային համարելով Հայրենիքի պաշտպանությունը։

Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդ

06 Հոկտեմբերի 2021թ., Երևան