ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Բևեռի մեդիայի օգտին նվիրաբերած հայրենակիցներինՍիրելի՛ հայրենակիցներՇնորհակալություն ենք հայտնում Բևեռի մեդիայի զարգացման նպատակով ֆեյսբուքյան հարթակում կատարած ձեր նվիրաբերությունների համար։ Ձեր շնորհիվ անհրաժեշտ գումարը հավաքվեց սահմանված ժամկետից ավելի շուտ։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Բևեռի դեմ գործող ուժերի կազմակերպած արշավի հետևանքով Ֆեյսբուքը չեղարկել է դրամահավաքը և նվիրաբերած գումարները վերադարձնում է ձեզ։ Բևեռի մեդիայի վերազինման հարցը լուծելու համար խնդրում ենք նույն գումարներն ուղարկել հետևյալ հղմամբ` https://ajbever.com/#foundձեզ համար նախընտրելի հաշվի համարին (PayPal, Idram, Բանկային հաշվեմար)` համապատասխան դաշտում նշելով նվիրաբերության նպատակը (մեդիայի համար)։   Տեղեկացնում ենք նաեւ, որ առաջիկայում համացանցի տարբեր հարթակներով շարունակելու ենք նպատակային դրամահավաքները։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ12 փետրվար 2022 թ., Երևան