ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հայրենակիցներ,

Այս տարի լրանում է փետրվարյան ապստամբության 100-ամյակը:

Ազգային-ժողովրդավարական բևեռն այն կնշանավորի հավաք-երթով, որը կմեկնարկի փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտից։Այնտեղից երթի մասնակիցները կշարժվեն դեպի Անգլիական այգի և հարգանքի տուրք կմատուցեն Փետրվարյան ապստամբության զոհերի հուշարձանի մոտ:

Կոչ ենք անում մասնակցել մեր երկրի ինքնիշխանության պաշտպանության ու ամրապնդման հավաք-երթին:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ