Ազգային-Ժողովրդավարական Բևեռն ազգային արժեքների և ժողովրդավարական սկզբունքների շուրջ հասարակական֊քաղաքական համախմբում է։
Մեր նպատակն է վերակերտել Հայաստանի Հանրապետությունը 1-ին Հանրապետության (1918-1920) իրավահաջորդության հիման վրա և ստեղծել ինքնիշխան ու կենսունակ ազգային-ժողովրդավարական պետություն։
Ժիրայր Սեֆիլյան
Ծնվել է 1967 թ., Բեյրութ, Լիբանան։
Ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական վարժարանը։
Դեռևս վաղ երիտասարդական տարիներից Սեֆիլյանն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշակցություն (ՀՅԴ – Դաշնակցություն) քաղաքական կուսակցությանը։
1983-1990 թթ. Ժիրայր Սեֆիլյանը մասնակցել է Լիբանանի Քաղաքացիական պատերազմին՝ կռվելով Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանական ջոկատների կազմում ։
1990 թ. Սեֆիլյանը տեղափոխվել է Հայաստան՝ մասնակցելու Արցախյան շարժմանը (Լեռնային Ղարաբաղի զարթոնքին)։ Լինելով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, 1990-1991 թթ. Սեֆիլյանը մասնակցել է ՀՅԴ զինված կամավորական ջոկատների կազմավորման գործընթացին Հայաստանի բոլոր շրջաններում և, ունենալով մեծ պատերազմական փորձ, որպես ռազմական հրահանգիչ՝ պատրաստել է ջոկատներ ռազմական գործողությունների համար։
1991 թ. Սեֆիլյանը դարձել է ջոկատի հրամանատար, 1992 թ. վաշտի հրամանատար, իսկ դրանից հետո ստանձնել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարությունը։ Շուշիի առանձնակի գումարտակը (ՇԱԳ) Ժիրայր Սեֆիլյանի հրամանատարության ներքո ձեռք է բերել Արցախյան պատերազմի ամենահզոր ու հաղթական գումարտակներից մեկի համբավը և հայտնի է եղել մի շարք բարդագույն և ամենավտանգավոր ռազմական գործողությունների կատարման համար՝ տալով համեմատաբար նվազագույն մարդկային և ռազմատեխնիկական կորուստներ։ ՇԱԳ-ը իրականացրել է հաջող և հաղթական ռազմական գործողութուններ ռազմաճակատի գծի ամբողջ երկայնքով։
Արցախի ազատագրական պատերազմի ավարտից հետո՝ 1995-96 թթ., Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով հարկադրված հեռացել է Հայաստանից և ապրել է Բեյրութում:
1997 թ. Սեֆիլյանը վերադարձել է Հայաստան և նշանակվել է Արցախի Պաշտպանական բանակի Մարտակերտի դիվիզիայի հրամանատարի տեղակալ։
1997-1998 թթ. ծառայել է որպես Արցախի Պաշտպանական բանակի 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատար։
ՀՅԴ ղեկավարության հետ քաղաքական մի շարք անհամաձայնությունների պատճառով Սեֆիլյանը 1999 թ. լքել է կուսակցությունը։
2001 թ. Սեֆիլյանը հիմնել է «Ազատագրված տարածքների պաշտպանություն» ՀԿ-ն և առաջադրել է Արցախի, մասնավորապես՝ ազատագրված յոթ շրջանների, առավել լայն վերաբնակեցման ծրագիրը, և անհեռանկարային քաղաքականության քննադատման համար հետապնդվել է օրվա իշխանությունների կողմից։
Որպես նախկին հրամանատար և Հայաստանում Ռուսաստանի կողմից հովանավորվող կոռումպացված, պարբերաբար իշխանությունը զավթող ռեժիմի խիստ քննադատ, Սեֆիլյանը քանիցս, առանց որևէ հիմնավորման, կամ ողջամիտ մեղադրանքների, կալանավորվել է և բազում անգամներ ձերբակալվել է Հայաստանյան նախկին իշխանությունների կողմից։ Այս հալածանքները Հայաստանյան հանրության կողմից համարվել են միանշանակ քաղաքական հետապնդումներ և հալածանքներ: Այդ ընկալումը միանշանակ է եղել․դրանք պատվիրված են եղել նախկին իշխանությունների կողմից։
2006 թ. Սեֆիլյանը ձերբակալվել է ապօրինի հրազեն ունենալու շինծու մեղադրանքով։
2008 թ., բանտից ազատ արձակվելուց հետո, Սեֆիլյանը հիմնել է «Միացում» ազգային նախաձեռնությունը, որը առաջ էր մղում Արցախը Հայաստանի Հնարապետության հետ վերամիավորման գաղափարը։
2009 թ. Սեֆիլյանը համախոհների հետ միասին նախաձեռնել է «Սարդարապատ» շարժումը և դարձել դրա ղեկավար անդամ։
2012-2014 թթ. Սեֆիլյանը եղել է հայտնի «Նախախորհրդարան» քաղաքական նախաձեռնության ղեկավար անդամ։
2015-2016 թթ. Սեֆիլյանը եղել է «Նոր Հայաստան հանրային փրկության Ճակատ» քաղաքական նախաձեռնության ղեկավար անդամ, որը դիմադրում էր Մոսկվայի խամաճիկ Սերժ Սարգսյանի կողմից անցկացվող սահմանադրական փոփոխությունների իրականացմանը։ Միևնույն ժամանակ, Սեֆիլյանը ղեկավարել է նույն նախաձեռնությամբ ստեղծված «Միացյալ ընդիմիության շտաբ»-ը։
2015-2018 թթ. Սեֆիլյանը եղել է «Հիմնադիր Խորհրդարան» քաղաքական նախաձեռնության ղեկավար անդամ։
2014-2015 թ. Ժիրայր Սեֆիլյանը ղեկավարել է «Նախախորհրդարան»-ի, այնուհետև՝ «Հիմնադիր Խորհրդարան»-ի քաղաքական հովանոցի տակ գործող «100 -ամյակն առանց ռեժիմի» շարժումը, որն իր հիմնական առաքելություն էր համարում իշխանությունը զավթած անօրինական ռեժիմի լեգալ հեռացումը։ Դրա համար նա ձերբակալվել և կալանավորվել է գրեթե մեկ ամսով։
2015 թ. հունվարի 31-ին Սեֆիլյանի ղեկավարած «100 -ամյակն առանց ռեժիմի» շարժումը կազմակերպել է ավտոերթ դեպի Արցախ՝ որպես Հայաստանի հետ Արցախի միավորման պահանջի խորհրդանշական արտահայտություն։ Բերձորի մոտ ավտոերթի մասնակիցները հարձակման ենթարկվեցին Ստեփանակերտի ռեժիմի Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողների կողմից, որոնց ուղեկցում էին նաև քաղաքացիական անձինք, որոնք հայտնի էին որպես հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ և Ստեփանակերտի ռեժիմի հլու կամակատարներ։
Իրականացված անօրինական հարձակման ու բռնության հետևանքով ավտոերթի բազմաթիվ մասնակիցներ ստացան տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, վնասվեցին նաև մեքենաներն ու գույքը։ Սարսափելի հարձակման տեսագրությունները ցնցեցին և մեծ ալիք բարձրացրեցին ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։
2016 թ., Արցախյան քառօրյա պատերազմից հետո, Սեֆիլյանը բացահայտել է իրական պատերազմի հետևանքները, որը քողարկում էր Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարելով, թե իբր կորցրել էինք ընդամենը մի քանի հարյուր մետր տարածք։ Սեֆիլյանը բացահայտել է, որ Արցախի տարածքից հայկական կողմի հողային կորուստները կազմում էին ավելի քան 800 հեկտար, որը զիջվել էր թշնամուն։ Սեֆիլյանը նաև հայտարարել էր, որ եթե բանակը չի ցանկանում վերականգնել վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ, ապա ինքը պատրաստ է կազմել կամավորական ջոկատներ և ազատագրել դրանք։ Ի պատասխան՝ 2016 թ. հունիսի 20-ին Սեֆիլյանը ձերբակալվում է բոլորի համար ակնհայտորեն անհիմն՝ նախագահի ցուցումով բեմադրված հերթական մեղադրանքով։
2018 թ. ամռանը, բանտարկությունից ազատ արձակվելուց հետո՝ սեպտեմբերի 29-ին, Սեֆիլյանը, չլինելով Հայաստանի քաղաքացի, իր աջակիցների և հետևորդների հետ միասին մասնակցել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության և համանուն շարժման հիմնադրմանը։
2018 թ. սեպտեմբերի 29-ից ի վեր Ժիրայր Սեֆիլյանը «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ է, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում գործող «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ։
Չնայած Հայաստանի քաղաքացիության համար անհրաժեշտ բոլոր պահանջների համապատասխանությանը, շատ երկար տարիներ Սեֆիլյանին չէր շնորհվում քաղաքացիություն և, միայն 2018 թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո, նա ստացավ ՀՀ քաղաքացիություն։
2020 թ. մայիսի 15-ին Ժիրայր Սեֆիլյանը դարձել է Ազգային-ժողովրդավարական բևեռ վերկուսակցական շարժման նախաձեռնող խմբի անդամ, որի կազմակերպական վերափոխումից հետո՝ 2021 թ., դարձել է նույն շարժման Խորհրդի անդամ:
2021 թ. Ժիրայր Սեֆիլյանն իր համախոհների հետ միասին հիմնադրել է «Ազգային-Ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը։
Ժիրայր Սեֆիլյանն ամուսնացած է, ունի երկու որդի։
Դեսպան Արա Պապյանը ծնվել է Երևանում, ՀՍՍՀ, 1961 թ.։
1984 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը (Իրանագիտության բաժին)։
1989 թ․ պաշտպանել է ասպիրանտական թեզ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ ժողովրդի պատմության բաժնում։
1994 թ․ ավարտել է Մոսկվայի Դիվանագիտության Ակադեմիան, Մոսկվա, ՌԴ։
1998 թ․ ավարտել է ՆԱՏՕ-ի Ռազմական քոլեջը, Հռոմ, Իտալիա։
1999 թ․ ավարտել է Օքսֆորդի Հանրային Դիվանագիտության հատուկ դասընթաց, Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն։
1981-82 թթ․ և այնուհետև 1984-1986 թթ․ Արա Պապյանը ծառայել է որպես հատուկ մարտական հերթապահության թարգմանիչ (ֆարսի) Աֆղանստանում։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում գործի անցնելուց առաջ, պարոն Պապյանը աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության դասախոս Նիկոսիայի «Մելքոնյան Կրթական ինստիտուտում», Նիկոսիա, Կիպրոս։ Մելքոնյան ինստիտուտը համարվել է Սփյուռքի ժամանակի հայկական ամենահեղինակավոր կրթահամալիրներից մեկը։
1991-1992 թթ․ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում աշխատել է, որպես Ամերիկայի բաժանմունքի՝ ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի երկրորդ քարտուղար։
1992-1993 թթ․ աշխատել է Թեհրանում ՀՀ դեսպանությունում՝ որպես երկրորդ քարտուղար։ Եղել է Իրանում ՀՀ դեսպանության հիմնադրման թիմի անդամ։
1995-1996 թթ․ աշխատել է Բուխարեստում ՀՀ դեպանությունում որպես երկրորդ քարտուղար, Բուխարեստ, Ռումինիա։
1997 թ․ Բուխարեստում ՀՀ դեսպանությունում աշխատել է որպես Գործերի ժամանակավոր հավատարմատար, Բուխարեստ, Ռումինիա։
1997-1999 թթ․ աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի վարչությունում՝ որպես Իրանի բաժնի ղեկավար։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում ղեկավարել է Անվտանգային հարցերի և Սպառազինության վերահսկման վարչության Անվտանգային համագործակցության բաժինը։
1999-2000 թթ․ աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես Մամուլի խոսնակ և Արտաքին գործերի նախարարության Հանրային կապերի բաժնի ղեկավար։
2000-2006 թթ․ եղել է Կանադայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան։
2006 թ․ մարտից Հայաստանում հիմնադրել և ղեկավարում է «Մոդուս Վիվենդի» վերլուծական Կենտրոնը։
Դեսպան Պապյանը ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի միանձնյա հետազոտողը և բացահայտողն է, ինչպես նաև Հայաստանի ապագա քաղաքականության զարգացման համար այդ գերկարևոր գաղափարը կյանքի կոչելու առաջամարտիկը և ջատագովը։
Դեսպան Պապյանը նաև մեկ այլ գաղափարական շարժման, այն է՝ Ռուսաստանից Հայաստանի ապագաղութացման և Արևմուտքի երկրների և հատկապես ԱՄՆ-ի հետ դաշնակցային ու առավել սերտ հարաբերություններ հաստատելուն ուղղված քաղաքականության հիմնադիրներից է։ Դեսպան Պապյանը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտական և քաղաքական հարաբերությունների առավել սերտացման և, մասնավորապես՝ ՀՀ-ը ԱՄՆ ոչ ՆԱՏՕ հիմնական դաշնակցի կարգավիճակին հասցնելու ծրագրի օգտին։
Դեսպան Պապյանը նաև մեծ հեղինակություն է վայելում հանրային տիրույթում, հանդես գալով տարբեր հաղորդումներում և տպագրվելով Հայաստանի և արտերկրի տարբեր հեղինակավոր պարբերականներում։ Նա Հայաստանում Միջազգային իրավունքի և պայմանագրերի բացառիկ մասնագետ է և միակ անվիճելի մասնագետն է Հայաստանի և տարածաշրջանի երկրների հետ կապված բոլոր պայմանագրերի հարցերով։
2020 թ. մայիսի 15-ին Արա Պապյանը դարձել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» վերկուսակցական շարժման նախաձեռնող խմբի անդամ, որի կազմակերպական վերափոխումից հետո՝ 2021 թ., դարձել է նույն շարժման Խորհրդի անդամ:
Դեսպան Պապյանը երկքաղաքացի է, ունի Կանադայի և Հայաստանի քաղաքացիություն։
Արա Պապյանն ամուսնացած է, ունի երկու որդի։
Վարուժան Ավետիսյանը ծնվել է 1970 թ, Մարտունի քաղաքում, Գեղարքունիքի մարզ, ՀՀ։
1987-1992 թթ․ սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։
1994 ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, որպես զորամասի հրամանատարի օգնական։
1995 թ․, նաև 1997-1998 թթ․ աշխատել է ՀՀ Զինվորական դատախազությունում, որպես քննիչ։
1999 թ․ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության Անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչությունում՝ որպես ավագ սպա։
1999-2001 թթ․ ծառայել է որպես ՀՀ Պաշտպանության նախարարության Արտաքին հարաբերությունների վարչության ավագ սպա, այնուհետև՝ բաժանմունքի պետ։
2001-2002 թթ դասախոսել է ՀՀ Պաշտպանության նախարարության բանակային սպաների հատուկ դասընթացներում։
2002-2004 թթ․ զբաղվել է մասնավոր իրավաբանական գործունեությամբ։
2004-2008 թթ․ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության Արտաքին հարաբերությունների վարչությունում՝ որպես պաժնի պետի տեղակալ։
2008-2013 թթ․ ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում՝ որպես Գլխավոր խմբագրի տեղակալ-ինստիտուտի իրավաբան։
2011-2012 թթ․ եղել է «Սարդարապատ» քաղաքական շարժման անդամ։
2012-2014 թթ․ եղել է «Նախախորհրդարան» քաղաքական նախաձեռնության անդամ։
2015-2018 թթ․ եղել է «Հիմնադիր Խորհրդարան» քաղաքական նախաձեռնության փոխնախագահ։
2016-2018 թթ․ հանդիսացել է «Սասնա Ծռեր» ապստամբական խմբի անդամ և խոսնակ։
2016 թ․ «Սասնա Ծռեր» ապստամբության ներկայացուցիչ։
Ապստամբության ձախողման և ապստամբների կողմից զենքը վայր դնելու ժամանակ արտասանել է Կրեմլի և Սարգսյանական ռեժիմի դեմ ուղղված հայտի ելույթը։
2018 թ․ կալանքից ազատվել է (ամբաստանյալի կարգավիճակով մնալով քրեական հետապնդման տակ) հանրային ճնշման և Հայաստանում իշխանափոխության շնորհիվ։
2018 թ. ամռանը կալանքից ազատ արձակվելուց հետո՝ սեպտեմբերի 29-ին, գաղափարակից ընկերների հետ միասին հիմնադրել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը և համանուն շարժումը։
2018 թ․ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգողն է և «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ։
2020 թ. մայիսի 15-ին Վարուժան Ավետիսյանը դարձել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» վերկուսակցական շարժման նախաձեռնող խմբի անդամ, որի կազմակերպական վերափոխումից հետո՝ 2021 թ., դարձել է նույն շարժման Խորհրդի անդամ:
Թեպետ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո հսկայական հանրային ժողովրդական ճնշման շնորհիվ Վարուժան Ավետիսյանն ազատվեց կալանքից, սակայն ներկայիս վարչապետ Փաշինյանի հանդեպ խիստ քննադատություններ հնչեցնելու պատճառով, այժմ էլ նա հետապնդվում է արդեն Փաշինյանի ռեժիմի կողմից։
Վարուժան Ավետիսյանը պահեստազորի գնդապետ է։
Վարուժան Ավետիսյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։
Վահե Գասպարյանը ծնվել է 1971 թ․ Երևանում։
1987 թ․ ավարտել է Երևանի Չեխովի անվ․ թիվ 55 միջնակարգ դպրոցը՝ ստանալով ոսկե մեդալ։
1993 թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական բժշկական համալսարանը։
1995 թ․ ավարտել է Միքայելյանի անվ․ Վիրաբուժության Ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ սիրտ-անոթային վիրաբուժություն մասնագիտությամբ, ստանալով սիրտ-անոթային վիրաբույժի որակավորում։
1995 թ․ մարտ-ապրիլ ամիսներին Վեստչեթերի բժշկական կենտրոնում մասնակցել է սրտային վիրաբուժության հատուկ դասընթացների, Նյու Յորք, ԱՄՆ։
1996-1998 թթ․ ծառայել է Երևանի Կայազորային հոսպիտալում՝ որպես բուժծառայության ավագ լեյտենանտ։
1998 թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամսիներին վերաապատրաստվել է Փարիզի Բրյուսե, Լարիբուազյե և Սեն Դենի Բժշկական կենտրոններում, Փարիզ, Ֆրանսիա։
1999-2001 թթ․ աշխատել է Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի անոթային վիրաբուժության բաժանմունքում։
2000 թ․ մշակել և պատենտավորել է աորտալ փականի վերակառուցման վիրահատության նոր եղանակ՝ պաշտպանելով թեկնածուական թեզը և ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2002 թ․ մշակել և 2003 թ․ Սինգապուրում պատենտավորել է սրտի միտրալ փականի վերակառուցման վիրահատության նոր եղանակ, Սինգապուր։
2002-2003 թթ․ աշխատել է Սինգապուրի Ազգային համալսարանական հիվանդանոցի սիրտ-անոթային և կրծքային վիրաբուժության բաժանմունքում, Սինգապուր։
2003-2005 թթ․ աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնում՝ որպես Սրտի վիրաբուժության բաժանմունքի վարիչ։
2006-2009 թթ․ աշխատել է Զեյթունի Սիրտ-անոթային բժշկական Կենտրոնում, որպես Սրտի Վիրաբուժության բաժանմունքի վարիչ։
2010-2020թթ հուլիս աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնում՝ որպես Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ։
2020 թ․ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ծառայել է Սյունիքի Կայազորային հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքում, որպես բուժծառայության ավագ լեյտենանտ։
2018 թ․ Վահե Գասպարյանն անդամագրվել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժմանը։
2020 թ․ անդամագրվել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» շարժմանը, մեկ տարի անց ընտրվել է շարժման խորհրդի անդամ։
2021 թ․ դարձել է «Ազգային-Ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության հիմնադիր և Խորհրդի անդամ։
2021 թ․ «Ազգային-Ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության անունից խորհրդարանական ընտրությունների ժամանակ մասնակցել է ընտրություններին և առաջադրվել է որպես ՀՀ Վարչապետի թեկնածու։
Բժիշկ Վահե Գասպարյանը 21 գիտական հոդվածների և մեկ գիտական մենագրության հեղինակ է, ազատ տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներին։
Վահե Գասպարյանն ամուսնացած է, ունի երեք դուստր։
Գարեգին Չուգասզյանը ծնվել է 1961 թ., Երևանում։
1977-1982 թթ․ սովորել է Երևանի Պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
1982-1987 թթ․ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգչային կենտրոնում պաշտպանել է «Համակարգչային և կիրառական մաթեմատիկա» մագիստրոսական թեզ։
1982-1991 թթ․ գիտական ուսումնասիրություններ է կատարել ԳԱԱ-ում։
1991-1992 թթ․ աշխատել է որպես ՀՀ Նախագահի աշխատակազմի անդամ։
1991-1995 թթ․ աշխատել է որպես փոխտնօրեն «Արագած Բ» ընկերությունում։
1997 թ․ աշխատել է որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ (դե-ֆակտո նախարար)։
1999-2001 թթ․ աշխատել է որպես խորհրդի նախագահ, Հայաստանի բաց հասարակության աջակցության հիմնադրամ։
2003-2007 թթ․ աշխատել է որպես համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխության ժյուրիի անդամ։
2005-2007 թթ․ աշխատել է որպես Տեղեկատվական Տեխնոլոգիաների ԱՄՆ ՄԶԳ CAPS-ի կլաստերի համակարգող։
2004-2011 թթ․ աշխատել է որպես ՀՀ Նախագահի՝ ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի անդամ։
2007-2014 թթ․ աշխատել է որպես Եվրոպայի խորհրդի ԶԼՄ-ների և տեղեկատվական հասարակության (CDMSI) բյուրոյի անդամ:
2007-2014 թթ․ աշխատել է որպես ՄԱԿ-ի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և զարգացման գլոբալ դաշինքի (GAID) բարձր մակարդակի խմբի խորհրդական:
Սկսած 1998 թ․ աշխատել է որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն։
Սկսած 1998 թ․ աշխատել է որպես ITE-ի նախագահ։
Գարեգին Չուգասզյանն իր քաղաքական գործունեությունն սկսել Գորբաչովի պերեստրոյկայի տարիներից՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի իր գործընկերների հետ մասնակցելով Արցախյան շարժմանը։ Հայաստանի անկախության վերականգնմամբ նա վերադարձավ ՏՏ ոլորտում իր գործունեությանը։ 2007 թ․ Պուտինի մյունխենյան ելույթից հետո վերսկսեց իր քաղաքական գործունեությունը։
2010-2012 թթ․ Չուգասզյանը միացավ «Սարդարապատ» շարժմանը.
2012-2014 թթ․ ընտրվեց Հայաստանի «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության նախագահ։
2014-2018 թթ․ Չուգազյանն ընտրվել է Հիմնադիր խորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության նախագահ։
2015 -2018 թթ․ ենթարկվել է քաղաքական հետապնդման, երկու անգամ ձերբակալվել է և ստիպված եղել թաքնվել նախագահ Սարգսյանի ռեժիմի հետապնդումներից։
2018 թ․ ռեժիմի փոփոխության ժամանակ, որը հայտնի է որպես «Թավշյա հեղափոխություն», նա սեպտեմբերի 29-ին գաղափարակից ընկերների հետ միասին հիմնադրել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը և համանուն շարժումը։
2018 թ․ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ է և «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ։
2020 թ. մայիսի 15-ին Գարեգին Չուգասզյանը դարձել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» վերկուսակցական շարժման նախաձեռնող խմբի անդամ, որի կազմակերպական վերափոխումից հետո՝ 2021 թ., դարձել է նույն շարժման Խորհրդի անդամ:
Գարեգին Չուգասզյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։
Արմենակ Կյուրեղյանը ծնվել է 1960 թ, Երևանում։
1978-1983 թթ․ սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Համակարգչային ճարտարագիտության ֆակուլտետի Համակարգային ճարտարագիտութան բաժինում։
1983-1991 թթ․ աշխատել է Երևանի Համակարգչային մեքենաների Հետազոտական ինստիտուտում /Մերգելյան ինստիտուտ/ որպես ճարտարագետ։
1988 թ․ եղել է Մերգելյան Կամավորական ջոկատում։
1996 թ․ աշխատել է Հայաստանի Զվարթնոց օդանավակայանում որպես Ավիացիոն անվտանգության բաժնի պետ։
1996 թ․ ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության նախարարության 5165 ռազմական կորպուսի Հատուկ ռազմական ջոկատում։
1997-2001 թթ․ աշխատել է «Արմենթել» տելեկոմունիկացիոն ընկերությունում որպես հատուկ ճարտարագետ։
2001-2002 թթ․ աշխատել է ՀՀ-ում գործող «ԷյՓիԷլ Լաբս ԷյԷմ» Ամերիկյան կազմակերպությունում որպես ինժեներ։
2002-2004 թթ․ աշխատել է «Լեդա Սիսթեմս» ամերիկյան ԲԸ-յան Հայաստանյան գրասենյակում, որպես ճարտարագետ։
2004-2008 թթ․ աշխատել է «Ապորա» ընկերությունում որպես ՏՏ տնօրեն։
2008-2011 թթ․ աշխատել է «ԳԻՍ Ինֆորմացիոն համակարգ» ընկերությունում որպես ՏՏ տնօրեն։
2012-2014 թթ․ եղել է «Քրոուն Սիքյուրիթի» ընկերության Գլխավոր տնօրեն։
2014-2017 թթ․ աշխատել է ՀՀ-ում գորժող Ամերիկյան «Թեքնոլոջի ընդ սայենս դայնամիքս» ընկերության Էլեկտրոնիակական պանելների ձևավորման բաժնի ղեկավար։
2016 թ․ Կյուրեղյանը դարձել է «Սասնա Ծռեր» ապստամբական խմբին աջակցելու նպատակով ստեղծված հանրային-քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ։
2017 թ․ Կյուրեղյանը «Հանուն Հայաստան պետության ճակատ» քաղաքական շարժման խորհրդի անդամ։
2020 թ. մայիսի 15-ին Արմենակ Կյուրեղյանը դարձել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» վերկուսակցական շարժման նախաձեռնող խմբի անդամ, որի կազմակերպական վերափոխումից հետո՝ 2021 թ., դարձել է նույն շարժման Խորհրդի անդամ:
Արմենակ Կյուրեղյանը գրել է բազմաթիվ գիտական հոդվածներ, ինչպես նաև միկրոծրագրավորման, ապարատային դիագնոստիկայի և բազմապրոցեսորային համակարգերի ոլորտում բազմաթիվ գյուտերի համահեղինակ է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Եղիշե Պետրոսյանը ծնվել է 1955 թ․, Երևանում։
1972-1981 թթ․ սովորել և ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։
1984-1986 թթ․ սովորել է Մոսկվայի Գեղարվեստի համալսարանի կոմպոզիցիայի ֆակուլտետում։
1969 թ․ Եղիշե Պետրոսյանն ընկերների հետ հիմնում է «Արձագանք» երաժշտական խումբը։ Երկար տարիներ խումբը մեծ համբավ էր վայելում Հայաստանում, ունի երգեր, որոնք արդեն վերածվել են այդ ժանրի երաժշտության դասականնների շարքին։
1990 թ․ Եղիշե Պետրոսյանը հիմնում է «Արձագանք» ձայնագրման ստուդիան, որտեղ վաղ 90-ականներին ձայնագրվում էին Հայաստանյան շատ հայտնի երաժիշտներ։
1992 թ․ իր ընկեր Արտավազդ Բայաթյանի հետ հիմնում է «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնը։
1996 թ․ հիմնում է «Արձագանք FM103.5» ռադիոկայանը։ 2003 թ․ կայան արժանանում է «Տարվա լավագույն Ժամանացային Ռադիոկայան» մրցանակին։
1999-2004 թթ․ հեղինակել է ամենամյա «Էքո շոու» և «Պրեմյեր» հեռուստատեսային ծրագրերը։
Եղիշե Պետրոսյանը հյուրախաղերով հանդես է եկել ամբողջ Հայաստանում, նախկին ԽՍՀՄ երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Եղիշե Պետրոսյանը նաև նվագել է տարբեր միջազգային երաժշտական փառատոնների։ Նա հեղինակ է տասնյակից ավել հայկական հիթային երգերի, հայկական շոուբիզնեսում հայտնի, որպես ինտելեկտուալ բարձր կարողությունների տեր անձնավորություն։ Նա մշտապես նաև ակտիվ է եղել սոցիալական և քաղաքական արենայում։
2017 թ․ դարձել է «Հանուն Հայաստան պետության ճակատ» քաղաքական շարժման խորհրդի անդամ։
2020 թ. մայիսի 15-ին Եղիշե Պետրոսյանը դարձել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» վերկուսակցական շարժման նախաձեռնող խմբի անդամ, որի կազմակերպական վերափոխումից հետո՝ 2021 թ., դարձել է նույն շարժման Խորհրդի անդամ:
Կարո Եղնուկյանը ծնվել է 1959 թվականին Երևանում, 1946 թվականին Բուլղարիայից հայրենադարձված ընտանիքում։
Կարոյի մայրական տատիկն ու պապիկը Սեբաստիայի Շաբին Կարահիսարի նահապետական երկու մեծ ընտանիքներից եղեռնից փրկված եզակիներից էին: Կարոյի հայրական տատիկն ու պապիկը փրկվել են ցեղասպանությունից՝ մինչև 1915 թվականը Մալկարայից (քաղաք Տրակիայում, Օսմանյան կայսրության եվրոպական մասում, որն ուներ 700 և ավելի տարվա հայկական սփյուռք) տեղափոխվելով Բուլղարիա: Կարոյի հայրական պապը՝ Կարապետը, կռվել է թուրքերի դեմ բուլղարական բանակում 1912թ. Առաջին Բալկանյան Պատերազմի ժամանակ։
Կարոյի ընտանիքը անկոտրում Անկախական է, ուստի չէր կարող հանդուրժել Հայաստանի բոլշևիկյան օկուպացիան և հպատակեցումը։ Անկախական տրամադրվածությունը ավելի սրվեց, երբ նրանք հայրենադարձվեցին Սովետական Հայաստան`ընտանիքն ուղիներ էր փնտրում Սովետական Միությունից հեռանալու համար: Սովետական Միությունից արտագաղթելու նպատակով ընտանիքը սկզբում 1971 թվականին տեղափոխվել էր Բաքու, հնարավոր հետապնդումներից խուսափելու համար, որտեղից էլ դիմել էր Լիբանան արտագաղթելու ընտանեկան միավորման նպատակով` որպես միակ հնարավոր միջոց Սովետական Միությունից դուրս գալու: 1972 թվականին Եղնուկյան ընտանիքին թույլատրվել է լքել Սովետական Միությունը և տեղափոխվել Բեյրութ, Լիբանան։ Լիբանանում նրանք դիմել են ԱՄՆ-ին` փախստականի կարգավիճակով ԱՄՆ մեկնելու համար և 1973 թվականին տեղափոխվել են Նյու Յորք քաղաք։ Կարո Եղնուկյանը Նյու Յորք է հասել 14 տարեկանում և հաջորդ 36 տարիների ընթացքում, մինչև Հայաստան հայրեդարձվելը 2009թ.-ին 50 տարեկան հասակում, ԱՄՆ-ում ավարտել է միջնակարգ դպրոցը, համալսարանը և իրավաբանական դպրոցը, աշխատել է մի շարք ընտանեկան ձեռնարկություններում, ընտանիք է կազմել, միևնույն ժամանակ մշտապես ներգրավված է եղել սփյուռքի հայկական մշակութային և քաղաքական կյանքում:
Կարո Եղնուկյանը 1988թ.-ից ներգրավվել է նաև Հայաստանի քաղաքական կյանքում՝ որպես Ազգային Ինքնորոշում Միավորման (ԱԻՄ) անդամ: Սովետական Միությունից արտագաղթելուց 19 տարի անց, 1990թ.-ին նա առաջին անգամ, հոր և եղբոր հետ, այցելել է արդեն որոշ չափով անկախ Հայաստան: Այդ այցելության ժամանակ Եղնուկյանները որոշել էին հիմնական վերադառնալ Հայաստան, սակայն Մոսկվա-Նյու Յորք վերադարձ թռիչքի ժամանակ հայրը կաթված է ստանում, որի հետևանքով պարալիզացվում է և գամվում է անվասայլակին, այդ հանգամանքն էլ հետաձգում է Եղնուկյան ընտանիքի վերադարձը հայրենիք 19 տարով մինչև 2008թ.` հոր մահը: Կարո Եղնուկյանը, 1990 թվականի առաջին այցից մինչև 2009 թվականի ընտանիքի հետ մշտական վերադարձը, տարին մի քանի անգամ այցելել է Հայաստան և այդ ընթացքում ակտիվորեն ներգրավվել Հայաստանի քաղաքացիական հասարակության և քաղաքական կյանքում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1966-71 1-5-րդ դաս., Ձերժինսկու անվան ռուսական դպրոց, Երևան, Հայաստան
1971-72 6-րդ դաս., ռուսական դպրոց համար 11, Բաքու, Ադրբեջան
1972-73 «Պոլիգլոտ » անգլերեն լեզվի դպրոց, Բեյրութ, Լիբանան
1973-74 9-րդ դաս., Հանրակրթական դպրոց համար 125, Ուդսայդ, Նյւո Յորք, ԱՄՆ
1974-77 10-12-րդ դաս., Բրայենթ ավագ դպրոց, Ասթորիա, Նյու Յորք, ԱՄՆ
1977-81 BBA-Bachelor of Business Administration and Marketing, Բիզնեսի կառավարման և մարքեթինգի բակալավր, Փեյս Համալսարան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
1984-88 JD-Juris Doctor, Իրավաբանության Դոկտոր, Սեյնտ Ջանս Իրավաբանական Դպրոց, Ջամայկա, Նյու Յորք, ԱՄՆ
1990 Ընդունվել է Նյու Յորք նահանգի փաստաբանական պալատ և փաստաբանությամբ զբաղվելու արտոնագիր ստացել
ԱՇԽԱՏԱՆՔ
1974-76 Բենզալցակայանի աշխատակից «Մասիս» Սերվիս Ստեյշոն, Ինք.-ում լրիվ դրույքով աշխատել է ընտանեկան բիզնեսում, միաժամանակ դպրոց հաճախելով
1976-77 «Մասիս» Սերվիս Ստեյշոն, Ինք.-ավտոտեխսպասարկման կետի սպասարկման մենեջեր: Լռիվ դրույքով աշխատել է ընտանեկան բիզնեսում, միաժամանակ դպրոց հաճախելով
1977-81 «Մասիս» Սերվիս Ստեյշոն, Ինք.- բենզալցակայանի և ավտոտեխսպասարկման կետի գլխավոր մենեջեր: Ամբողջ դրույքով աշխատել է ընտանեկան բիզնեսում, միաժամանակ հաճախելով Փեյս Յունիվերսիթի համալսարան
1979-88 «Էրեբունի» Կորպ.-ի նախագահ և 50% սեփականատեր։ Դեռևս լրիվ դրույքով սովորելով Փեյս Յունիվերսիթի համալսարանում, Կարո Եղնուկյանն իր եղբոր՝ Գրիգորի հետ հիմնեց հորիզոնական ինտեգրված ավտոմոբիլային ընկերություն, որը մասնագիտացած էր Datsun 240Z, 260Z, 280Z և 280ZX, իսկ ավելի ուշ՝ Nissan 300ZX և 350ZX մեքենաների մասերի և աքսեսուարների արտադրության և վաճառքի մեջ: «Էրեբունի» Կորպ.-ը արել է ամեն ինչ այդ մոդելի մեքենաների հետ կապված` թափքի և մեխանիկական վերանորոգման, օգտագործված մեքենաների վաճառքի, վթարի ենթարկված մեքենաների ապամոնտաժման, նոր և օգտագործված մասերի վաճառքի, ավտոարշավային մասերի պատրաստման և վաճառքի, ավտոարշավային մեքենաների պատրաստման, մրցել իրենց սեփական ավտոարշավային մեքենաներով և այլն:
1984-2009 «Էրեբունի» Կորպ.-ի նախագահ և գործադիր տնօրեն և 50%-ի սեփականատեր: Հիմնվելով ավտոմոբիլաշինության ոլորտում մեծ փորձի վրա՝ Կարո Եղնուկյանն իր եղբոր՝ Գրիգորի հետ սկսել է աերոդինամիկ սփոյլերների բոլորովին նոր և նեղ մասնագիտացված ուղղահայաց ինտեգրված ավտոմոբիլային ակսեսուարների նախագծման, արտադրության և վաճառքի բիզնես: Դիզայնը, R&D, շուկայավարումը և վաճառքն իրականացվել են «Էրեբունի» Կորպ.-ի Նյու Յորքի և Լոս Անջելեսի ձեռնարկություններում, մինչդեռ արտադրությունն իրականացվել է ենթակապալառուների միջոցով ԱՄՆ-ում և այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Գերմանիան, Ավստրիան, Մեքսիկան, Կանադան, Հոնգ Կոնգը, Թայվանը, Մալայզիան և Չինաստանը։ «Էրեբունի» Կորպ.-ը լուծարվել է 2009 թվականին՝ Կարո Եղնուկյանի Հայաստան տեղափոխվելու պատճառով։
1990-2009 «Էրեբունի» Կորպ.-ի կորպորատիվ փաստաբան: Նյու Յորք նահանգի փաստաբանական պալատ ընդունվելուց հետո Կարո Եղնուկյանը լրացուցիչ պատասխանատվություն և պաշտոն է ստանձնում «Էրեբունի» Կորպ.-ում որպես կորպորատիվ փաստաբան՝ լուծելով իրավաբանական հարցերը՝ պայմանագրեր, դատավարություններ և այլն: «Էրեբունի» Կորպ.-ը լուծարվել է 2009 թվականին Կարո Եղնուկյանի Հայաստան տեղափոխվելու պատճառով։
1980-Մինչ օրս Եղնուկյան Ռիալտի Կորպ.-ի նախագահ և գործադիր տնօրեն և 50% սեփականատեր: Կարո Եղնուկյանն իր եղբոր՝ Գրիգորի և ընտանիքի մնացած անդամների հետ հիմնել է անշարժ գույքի հոլդինգ և կառավարման ընկերություն որի առևտրային նպատակի համար նախատեսված գույքը գտնվում է Նյու Յորք, Կալիֆոռնիա, Միչիգան, Փենսիլվանիա և Ֆլորիդա նահանգներում: 2009թ.-ին Հայաստան տեղափոխվելուց ի վեր, Կարո Եղնուկյանը բիզնեսի կառավարումը իրականացնում է հեռակա կարգով, որն ուղեկցվում է հաճախակի ուղեվորությամբ դեպի ԱՄՆ՝ տեղում հարցերը լուծելու համար: Սակայն 2016 թվականի հուլիսի 19-ին «Սասնա Ծռեր»-ին աջակցելու համար ձերբակալվելու պատճառով և հաջորդած 2 տարվա ազատազրկումը ու երկրից չբացակայելու վերջնական սահմանափակումը բացասաբար են ազդել Եղնուկյան Ռիալտի Կորպ.-ում իր պարտականությունները կատարելու վրա:
1990-Մինչ օրս Եղնուկյան Ռիալտի Կորպ.-ի կորպորատիվ փաստաբան: Նյու Յորք նահանգի փաստաբանական պալատում որպես փաստաբան ընդունվելուց հետո Կարո Եղնուկյանը լրացուցիչ պատասխանատվություն և պաշտոն է ստանձնել Եղնուկյան Ռիալտի Կորպ.-ում որպես կորպորատիվ փաստաբան՝ լուծելով իրավաբանական հարցեր` պայմանագրեր, դատավարություններ և այլն: 2009 թվականին Հայաստան տեղափոխվելուց ի վեր Կարո Եղնուկյանը հեռավար կերպով իրականացնում է կորպորատիվ փաստաբանի պարտականությունը՝ բացառությամբ անազատության մեջ գտնվելու 2 տարիներին։
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎԻԶՄ
1973-88 ԱՄՆ տեղափոխվելուց հետո Կարո Եղնուկյանը ակտիվ գործունեություն է ծավալել Հայ Երիտասարդական Դաշնակցության (ՀԵԴ) Նյու Յորքի մասնաճյուղերում, իսկ ավելի ուշ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) կազմակերպություններում, որպես անկուսակցական համակիր։
1988-Մինչ օրս «Ղարաբաղյան շարժման» մեկնարկից առաջ ակնհայտ դարձավ, որ Դաշնակցությունը կտրուկ հեռացել էր անկախության իր գաղափարախոսությունից և ձգտում էր Հայաստանն ու Արցախը տեսնել ռուսաստանի կողմից օկուպացված վասալային պետության մեջ։ Այն ժամանակ միայն ԱԻՄ-ն էր, Պարույր Հայրիկյանի առաջնորդությամբ, պայքարում Հայաստանի անկախության համար և ընդեմ ռուսական ցանկացած ազդեցության: Այդ պատճառով, 1988թ.-ից սկսաց, Կարո Եղնուկյանը և ողջ ընտանիքը միացան ԱԻՄ-ին և մինչ օրս հանդիսանում է ԱԻՄ-ի անդամ, թեև կուսակցությունը որպես այդպիսին վերջին տարիներին պասիվ է եղել քաղաքական դաշտում։
1988-1996 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Կարո Եղնուկյանը ներգրավված էր մարդասիրական օգնություն հայթայթելու և տեղ հասցնելու գործին, ինչպես նաև մասնակցում էր վերականգնողական գործընթացներին: Զուգահեռաբար ստեղծվեց ԱԻՄ-ի դուստր կազմակերպություն` «Որբացած երեխաների հիմնադրամ», որը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում երկրաշարժի հետևանքով որբացած երեխաներին: Հետագայում այս հիմնադրամից ֆինանսական աջակցություն տրամադրվեց նաև արցախյան առաջին պատերազմից որբացած երեխաներին։
1992-2000 Արցախի որոշ մասերի ազատագրումից հետո, Կարո Եղնուկյանը մեծ դեր ունեցավ ԱԻՄ-ի «Սյունիք» փակ բաժնետիրական ընկերության ստեղծման գործում, որը կազմակերպեց փախստականների վերաբնակեցումը 13 ԱԻՄ-ավաններում և բազմաբնույթ աջակցություն ցուցաբերեց փախստականներին նոր կյանք սկսելու համար:
1991-2013 Կարո Եղնուկյանը սերտորեն ներգրավված էր ԱԻՄ-ի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քարոզարշավի կազմակերպման և հետընտրական գործնթացների մեջ՝ որպես խորհրդական, մամուլի խոսնակ և այլն։
2011-2012 Կարո Եղնուկյանը դարձավ «Սարդարապատ» շարժման համակիր և ներգրավվեց մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների մեջ, ինչպիսիք էին Մաշտոցի պուրակը, Ծածկած շուկան և այլն։
2012-2014 «Նախախորհրդարան» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամներից էր։
2015-2018 «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամներից էր
2016-2018 Կարո Եղնուկյանը կալանավորվել է «Սասնա Ծռեր»-ի ապստամբությանը օժանդակելու շինծու և չհիմնավորված մեղադրանքներով, սակայն իրականում նրա ձերբակալության շարժառիթը Սերժ Սարգսյանի ռեժիմի նպատակն էր՝ լռեցնել նրան և կանխել նրա քաղաքական գործունեությունը հետապստամբական գործընթացում։ Թեև հանրային ճնշման և ռեժիմի փոփոխության պատճառով, 2 տարի կալանավորումից հետո, նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց աննախադեպ բարձր գրավով, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված «հեղափոխական» ռեժիմը շարունակում է Սերժ Սարգսյանի սկսած քաղաքական հետապնդումը: Մինչ օրս շարունակվում է նրա նկատմամբ քրեական դատավարությունը և դրանից բխող սահմանափակումները` երկրից բացակայելու արգելքը, և այլն։
2018-Մինչ օրս Կարո Եղնուկյանը «Սասնա Ծռեր» համահայկական շարժման հիմնադիր անդամներից է
2020-Մինչ օրս Կարո Եղնուկյանն Ազգային Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) քաղաքական շարժման ակտիվ անդամ է և 2022 թվականի օգոստոսին ընտրվել է ԱԺԲ-ի խորհրդի անդամ։
Կարո Եղնուկյանը ամուսնացած է, ունի 4 դուստր և 1 որդի։