Աջակցենք Սասնա Ծռերին

Աջակցենք Սասնա Ծռերին կամ Կանգնենք մեր ընկերների կողքին Սիրելի՛ հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ: Մեր ընկերները՝ Սասնա Ծռերը, այսօր անազատության մեջ են ռեժիմի քաղաքական հաշվեհարդարի հետևանքով։ Սակայն ճաղերի հետևում էլ նրանք անկոտրում են և շարունակում են պայքարը՝ հանուն մեր ազատության ու Հայաստանի ազատագրման։ Մեր պարտքն է ամուր պահել նրանց թիկունքը։ Նրանց բժշկական և առաջնահերթ կենցաղային ծախսերը հոգալու […]

Elections 2026

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԼԵԹՈՆ Նախընտրական քարոզարշավի վճռորոշ փուլի կազմակերպման և իրագործման համար Ազգային-ժողովրդավարական Բևեռը նախաձեռնում է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԼԵԹՈՆ-ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ: Այսօր, երբ Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, Բևեռի ձայնը յուրաքանչյուր քաղաքացուն հասցնելը դառնում է ազգային անվտանգության խնդիր։ Մեր նպատակն է ճեղքել տեղեկատվական շրջափակումը և ապահովել նախընտրական գործընթացի անխափան իրականացումը Հայաստանի ամբողջ տարածքում։ 🇦🇲 Թելեթոնը տեղի կունենա՝ Լոս Անջելեսի […]

ՇՏԱՊ. Օգնե՛նք Սասնա Ծռերին խուսափել բռնագանձումից

https://www.youtube.com/watch?v=0BhpfKyJs88   Սիրելի հայրենակիցներ, Նիկոլի ռեժիմը պահանջում է Սասնա Ծռերից 4.064.380 դրամ՝ իբր 2016 թվականի ապստամբության օրերին պատճառված «նյութական վնասի» փոխհատուցման համար.  Սա իրականում պատժիչ քայլ է նրանց դեմ, ովքեր կանգնեցին մեր ազատության ու հայրենիքի համար:Այս գումարը պետք է շտապ հավաքենք, որպեսզի կանխենք գույքի բռնագանձումը, որը սպառնում է ապստամբներին և նրանց ընտանիքներին: Եկեք ցույց տանք, […]

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ընդլայնել է լոբբիստական աշխատանքը ԱՄՆ-ում

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ընդլայնել է լոբբիստական աշխատանքը ԱՄՆ-ում: Ձեր նվիրատվությունները կօգնեն մեզ ավելի լսելի դարձնել մեր ձայնը Վաշինգտոնում: Առաջիկա երկու՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ում մեր լոբբիստական գործունեության համար պահանջվող գումարը կազմում է $12,000: Ակնկալում ենք Ձեր աջակցությունը: Նվիրաբերե´ք հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի: Մանրամասն այս հղումներով։ Բևեռը ընդլայնում է լոբբիստական գործունեությունը Վաշինգտոնում Ա  Մասնակցություն կոնգրեսական […]

Խնդրում ենք աջակցել Բևեռի մեդիային

Սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ Տեղեկատվական ճակատում պայքարը շարունակվում է: Բևեռի մեդիան կանգնած է ճշմարտության առաջնագծում` ընդդեմ կեղծիքի: Այս պայքարում մեր խոսքը, մեր տեղեկատվությունն ու մեր միասնականությունը այլընտրանք չունի: Այժմ ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը՝ շարունակելու մեր ուղին՝ արդարության, ազնվության ու միասնականության համար։ Ուստի ակնկալում ենք ձեր աջակցությունը մեր գործունեության շարունակականությունն ապահովելու համար։ Փոխանցման […]

Օգնեք հոգալ փաստաբանական ծառայությունների ծախսերը

Օգնեք հոգալ փաստաբանական ծառայությունների ծախսերը Սիրելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ, Նիկոլի ռեժիմի կողմից բանտում պահվող մեր ընկերներին ցուցաբերված փաստաբանական ծառայությունների ծախսերը հնարավորինս սեղմ ժամկետում հոգալու խնդիր ունենք: Ուստի դիմում ենք Ձեր օգնությանը, որ պահանջվող ոչ մեծ չափի գումարը կարողանանք կարճ ժամանակում վճարել: Բանտային անմարդկային պայմաններում մեր ընկերներն անում են հնարավոր ամեն ինչ ռեժիմի ապօրինությունները ջրի երես […]

Մեդիա Դրամահավաք

ՕԳՆԵՆՔ ԲԵՎԵՌԻ ՄԵԴԻԱՅԻՆ Սիրելի հայրենակիցներ, գաղափարակից ընկերներ, Ազգային-ժողովրդավարական Բևեռի մեդիան ահազանգում է, որ հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ և հիմա առավել քան երբեվէ, ունի Ձեր աջակցության կարիքը: Մեր գործունեության հետագա ընթացքը կախված է միայն և բացառապես ձեզանից: Օգնենք, որ Ազգային շարժման գործունեությունը լուսաբանող մեդիան չդադարի գործել: Շնորհակալությամբ հայտնում ենք, որ Բևեռի մեդիան ստեղծվել և այս […]

ԱՋԱԿՑԵ՛ՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային-ժողովրդավարական Բևեռը ազգային-ազատագրական պայքարի շրջանակներում ինչպես հայտնի է ընդգրկուն գործունեություն է ծավալում տարբեր ճակատներում: Մեր պայքարը հայաստանյան թշնամական ռեժիմի դեմ և հայկական հարցի առաջ մղման հարցում հնարավոր է դառնում բացառապես մեր հայրենակիցների աջակցության շնորհիվ: Ձեր շարունակական նվիրատվությունները կօգնեն մեզ վճռական փուլում մեր պայքարին ավելի հզոր թափ հաղորդել: Կարող եք օգտվել նվիրաբերությունների ավտոմատացված, ստորև […]

Թելեթոն

ԹԵԼԵԹՈՆ-ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԱՂԵՏԻ ԵՎ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻՆ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանը կանգնած է աղետի և վերածննդի ճակատագրական ճամփաբաժանին՝ ինքնության, անվտանգության և ազգային արժեքների խոր ճգնաժամի պայմաններում։ Երբ թիրախում են եկեղեցին, ազատ խոսքն ու ազգային հիշողությունը, լռությունը դառնում է մասնակցություն քայքայմանը։ Բայց Հայաստանը միշտ գոյատևել է ժողովրդի կամքով, համախմբմամբ և հոգևոր ու մտավոր դիմադրությամբ։ Այս նպատակով Ազգային-ժողովրդավարական Բևեռը 2026 […]

Աջակցե՛նք համախմբմանը

Սիրելի’ հայրենակիցներ, Ինչպես հայտնի է Ազգային-ժողովրդավարական Բևեռը օգոստոսի 17-ից սկսում է հանրահավաքային պայքարի վճռորոշ փուլը` Նիկոլ Փաշինյանին հեռացնելու և անցումային ժամանակավոր կառավարություն ձևավորելու հստակ օրակարգով։ Ժողովրդին համախմբելու նպատակով իրազեկման ամենօրյա աշխատանքների, քարոզչական նյութերի պատրաստման (այդ թվում և գովազդային) տրանսպորտային, տպագրական, տեխնիկական եւ այլ ծախսեր հոգալու, ինչպես նաեւ շուրջօրյա հանրահավաքների նախապատրաստման եւ անցկացման համար Ազգային-ժողովրդավարական Բևեռը […]