ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

15 հունվարի, 2025թ․ Միացյալ Թագավորություն

15 հունվարի, 2025թ․ Միացյալ Թագավորություն այցելած Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը շարունակում է հանդիպումները տարբեր շահագրգիռ կողմերի հետ։ Մասնավորապես, դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը հանդիպել են Համայնքների պալատի անդամների և իշխող Լեյբորիստական կուսակցության ու Ժողովրդավարական յունիոնիստական կուսակցության խորհրդարանական աշխատակիցների հետ։ Քննարկումները կրկին վերաբերել են Ադրբեջանի կողմից բխող անվտանգային սպառնալիքներին, Արցախից հայ փախստականների ճակատագրին, Հայաստանի տնտեսության, […]

Հայ -ամերիկյան Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման մասին

Հայ -ամերիկյան Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրման մասին Ողջունում ենք ԱՄՆ-ի կառավարության նախաձեռնած հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ցանկացած քայլ, ցանկացած փաստաթղթի ստորագրում և ցանկացած համագործակցություն։ Այս առումով հատկապես կարևորում ենք Ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի (Strategic Partnership Commission Charter) ստորագրումը Վաշինգտոնում, 2025թ․ հունվարի 14-ին։Սակայն անհրաժեշտ ենք համարում կատարել որոշ պարզաբանումներ, քանի որ ակնհայտ է, որ ՀՀ-ը […]

Միացյալ Թագավորությունում գտնվող ԱժԲ պատվիրակությունը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ և միջոցառումներ է ունեցել

Միացյալ Թագավորությունում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը 2025թ․ հունվարի 14-ին մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ և միջոցառումներ է ունեցել։ Օրվա ընթացքում Բևեռի ներկայացուցիչները՝ դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը, հանդիպել են հետևյալ պաշտոնյաների հետ․ ԱԳ նախարարի նախկին հատուկ խորհրդատուի, Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող թերթի՝ The Daily Mail-ի, ինչպես նաև աշխարհի առաջատար լրատվական կայքերից մեկի բարձրաստիճան ղեկավարի, […]

ԱԺԲ պատվիրակությունը ներկայումս գտնվում է Լոնդոնում

  Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) պատվիրակությունը, ինչպես արդեն հաղորդվել էր, ներկայումս գտնվում է Լոնդոնում՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի (ներառյալ Լորդերի պալատն ու Համայնքների պալատը), գործադիր իշխանության, վերլուծական կենտրոնների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ բարձր մակարդակի հանդիպումների շարք անցկացնելու նպատակով։ Այցը կազմակերպվել է Վեստմինսթերում գործող հասարակայնության հետ կապերի առաջատար ընկերության կողմից, որն ԱԺԲ-ի կողմից վարձվել է` նպաստելու Միացյալ Թագավորության […]

Վաշինգտոնում ԱժԲ-ի պատվիրակության այցը առաջատար վերլուծական կենտրոններ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Վաշինգտոնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակության այցի չորրորդ և եզրափակիչ օրը նվիրված է եղել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հարցերով զբաղվող առաջատար վերլուծական կենտրոնների և անկախ փորձագետների հետ հանդիպումներին։ Այս քննարկումները բացահայտել են տարածաշրջանային զարգացումների և Հայաստանի ներկայիս վարչակարգի էության վերաբերյալ տեսակետների միջև առկա ընդհանրությունների ավելի խորը մակարդակ։ Երեկոյան դեսպան Արա Պապյանը և դոկտոր Վահե Գասպարյանը պատվավոր հյուրերի […]

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ազգային-ժողովրդավարական Բևեռը իր խորին շնորհակալությունն է հայտնում Ձեր անսասան հանձնառության և Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած անմիջական աջակցության համար: Ձեր ներկայությունը և ջանքերը կարևոր դեր են խաղացել կայունության ու թափանցիկության ապահովման և մեր երկրում վստահության մտնոլորտի վերականգնման հարցում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից խնդրում ենք Ձեզ դիտարկել Ձեր առաքելության ժամկետի երկարացումը մեր երկրում: Ուրախ […]

Ազգային-ժողովրդավարական Բևեռի հայտարարարությունը` Վրաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ

  Ազգային-ժողովրդավարական Բևեռը խոր մտահոգությամբ հետևում է Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Վերջին իրադարձությունները վկայում են մեր տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների և հիմնարար իրավունքների պաշտպանության հրատապ անհրաժեշտության մասին։ Որպես կարևոր գործընկեր և հարևան երկիր՝ Վրաստանի կայունությունը և ժողովրդավարական առաջընթացը վճռորոշ նշանակություն ունեն թե՛ Հայաստանի, թե՛ ամբողջ Հարավային Կովկասի համար։ Եվրոպական ապագան ոչ միայն ձգտում է, այլև ընդհանուր […]

Ազգային ժողովրդավարական բևեռի հայտարարությունը Կարսի պայմանագրի 103-րդ չարաղետ տարելիցի կապակցությամբ

Ազգային ժողովրդավարական բևեռի հայտարարությունը Կարսի պայմանագրի (13 հոկտեմբերի, 1921թ․) 103-րդ չարաղետտարելիցի կապակցությամբ 2024 թ․ հոկտեմբերի 13-ին հայ ժողովուրդը տխրանշելու է Կարսի պայմանագրի ստորագրման 103-րդ չարաղետ տարելիցը։ Ստորագրված լինելով ավելի քան հարյուր տարի առաջ՝ այս անօրինական փաստաթուղթը շարունակում է իր կործանարար ազդեցությունն ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքական ճակատագրի վրա։ Կարսի պայմանագիրը միանշանակորեն կարելի է դիտարկել որպես Ռուսաստան-Թուրքիա […]

Դոկտոր Դավիթ Գրիգորյանը և դեսպան Արա Պապյանը համատեղ գրավոր ցուցմունք են ներկայացրել Հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած լսումներին՝ «Մարդու իրավունքներն Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի անկումից հետո» թեմայով։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթի հրավերով դոկտոր Դավիթ Գրիգորյանը և դեսպան Արա Պապյանը համատեղ գրավոր ցուցմունք են ներկայացրել Հանձնաժողովի 2024 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած լսումներին՝ «Մարդու իրավունքներն Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի անկումից հետո» թեմայով։ «Լեռնային Ղարաբաղում արդարություն և խաղաղություն հաստատելու հարցում Միջազգային համայնքի պատասխանատվությունը» վերնագրի ներքո ներկայացված […]

MGS-ի անդամներն ու ԱԺԲ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը մասնակցել են Կոնգրեսական Դինա Տիտուսի (D-NV) համար կազմակերպված դրամահավաք-ճաշկերույթին

Սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում Ազգային-ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչ Moran Global Strategies (MGS) լոբբիստական ընկերությունը և Բևեռի որոշ աջակիցներ մասնակցել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հիմնական անդամների համար կազմակերպված դրամահավաքներին: Մասնավորապես, MGS-ի անդամներն ու ԱԺԲ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը մասնակցել են Կոնգրեսական Դինա Տիտուսի (D-NV) համար կազմակերպված դրամահավաք-ճաշկերույթին, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի անավարտ օրակարգային հարցերն ու Հայաստանը ԱՄՆ-ին առավել […]