ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ի գիտություն,

Հայտնի է, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ-ի հերթական գագաթաժողովը, որին այլ անդամ պետությունների ղեկավարներից բացի մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ գագաթաժողովի անցկացումը և թե՛ Վլադիմիր Պուտինի ժամանումը Երևան խիստ անցանկալի իրադարձություններ են Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից, ըստ այդմ, հայաստանյան հանրությանը տեղեկացնում ենք, որ Ազգային-ժողովրդավարական Բևեռը դրանց դեմ կազմակերպելու է բողոքի միջացառումներ, որոնց բնույթի, տեղի և ժամի մասին հստակեցումը կներկայացվի լրացուցիչ:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

15.11.2022թ, Երևան