ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Վաղը՝ հոկտեմբերի 15-ի, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին ընդառաջ, Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդական թևը իրազեկման աննախադեպ ակցիա անցկացրեց Երևանի մետրոպոլիտենում:

«Ոչ ԽՍՀՄ ապօրինի սահմաններին, «Բանակին զենք», «Միջազգային խաղաղապահներ Արցախում», «Արցախը Հայաստան է և վե՛րջ», «Հայաստանն ԱՄՆ դաշնակից», «ՀԱՊԿ-ից դուրս» և այլ գրառումներով պլակատները ձեռքներին պարզած՝ Բևեռի երիտասարդ աջակիցները մետրոյի տարբեր կայարաններում մեր հայրենակիցներին իրազեկեցին վաղը սպասվելիք Բևեռի ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ մասին:

Այնուհետ ակցիան շարունակվեց Հյուսիսային պողոտայում: