
Սիրելի հայրենակիցներ,
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը հոկտեմբերի 15-ի հանրահավաքին ընդառաջ Երևանի հարակից մարզերում անցկացվելիք իրազեկման ավտոերթերի շարքը շարունակում է Էջմիածնում և Աշտարակում։
Ավտոերթը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից։
Ավտոերթերին մասնակցելու նպատակով մանրամասները ճշտելու համար զանգահարել 093528844, Վարդան Հովհաննիսյանին։