ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ԱՐՑԱԽԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՅԱԹԱՓՈՒՄՆ Է

Թշնամին այսօր մի քանի ժամով փակել էր Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչի արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցներ մնացել էին ճանապարհին, կտրվել էր կապը Արցախի և Երևանի միջև:

Սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքը կլինի:

Ճանապարհը պարբերաբար փակելուց բացի առաջիկայում կփորձեն արցախաբնակ մեր հայրենակիցներին զրկել հոսանքից, գազից և կապի միջոցներից: Նպատակը Ադրբեջանից սնուցում ապահովելն ու ՀՀ անբաժանելի մաս հանդիսացող Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին ինտեգրելն է:

Թշնամու նպատակն է՝ որոշ ժամանակ անց ճանապարհն ընդհանրապես փակել և աշխարհի հետ շփում պարտադրել Ադրբեջանի տարածքով՝ ՌԴ-ի և Վրաստանի միջոցով:

Բոլորովին վերջերս իր հայտնի հարցազրույցով տխրահռչակ Ռուբեն Վարդանյանը, ըստ էության, փորձեց հենց այս ծրագիրն առաջ մղել:

Այս մղձավանջը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը շարունակում է մնալ իր աթոռին և քանի դեռ չենք ձևավորել ազգային իշխանություն:

Բազմիցս նշել եմ, թե որն է լուծումը:

Կրկնում եմ՝ ժողովրդի քաղաքականապես գիտակից շերտը՝ անկախ քաղաքական հայացքներից, պետք է օր առաջ համախմբվի Ազգային-ժողովրդավարական Բևեռի առաջարկած վերկուսակցական, պետականաստեղծ օրակարգի շուրջ:

Պետք է դուրս գալ փողոց և ողողել Երևանի հրապարակները:

Արևմուտքի մեր գործընկերները փաշինյանական ապազգային իշխանությանն այլընտրանք պետք է տեսնեն արթնացած հայ ժողովրդին և աշխատեն նրա հետ:

Ժամանակը ի վնաս մեզ է աշխատում, չպետք է ուշացնենք մեր քայլերը:

Ուստի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ին, բոլորին հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ մասնակցելու Բևեռի հրավիրած հերթական հանրահավաքին:

Ժիրայր Սէֆիլյան
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ