Արա Պապյան

Կրթություն.
1999 թ. ավարտել է Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի ՙՀանրային դիվանագիտության դասընթացը:
1998 թ. ավարտել է ՆԱՏՕ-ի ռազմա-դիվանագիտական ակադեմիան (Հռոմ):
1994 թ. – գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիան (Մոսկվա), ղեկավար կազմի համար:
1989 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Հայ ժողավրդի պատմության ամբիոնի ասպիրանտուրան:
1984 թ. – գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը` իրանագիտություն մասնագիտությամբ:
1978 թ.- ավարտել է Երևանի # 114 միջնակարգ դպրոցը:
Ներկայումս (2006 թ.-ից) Մոդուս վիվենդի (Modus Vivendi)
հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար:
Աշխատանքային գործունեություը.
2000-2006 թթ. Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեպան Կանադայում:
1999-2000 թթ. – ՀՀ արտգործնախարարության խոսնակ, Հասարակության հետ հարաբերությունների վարչության պետ:
1997-1999 թթ. – ՀՀ ԱԳՆ անվտանգության համագործակցության բաժնի վարիչ:
1995-1997 թթ. – Ռումինիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար:
1994-1995 թթ. – ՀՀ ԱԳՆ Իրանի բաժնի վարիչ:
1992-1993 թթ. – Իրանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար:
1992 թ. – երկրորդ քարտուղար ՀՀ ԱԳՆ ԱՄՆ-ի և Կանադայի, ապա Իրանի բաժնում:
1989-91 թթ. – դասախոս Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում:
1981-82 թթ. և 1984-86 թթ. – զինվորական թարգմանիչ Աֆղանստանի Հանրապետությունում:
Այլ տեղեկություններ
Ունի մարտական պարգևներ: Պարգևատրվել է նաև Կանադայի ԱԳՆ ՛՛Diplomatic Corps Excellency’’ մեդալով, ինչպես նաև Կանադայի հայոց առաջնորդարանի ՛՛Յովհան Մանդակունի՛՛ շքանշանով:
Հեղինակ է հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ գրքերի և հոդվածների:

Իրավաբան, փաստաբան, քաղաքական գործիչ