Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը կոչ է անում հայ հանրությանը զերծ մնալ արտաքին թելադրանքով գործող Նիկոլ Փաշինյանի հրահրած և մի շարք եպիսկոպոսների ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հակասահմանադրական և քայքայիչ գործողություններին մասնակցություն ունենալուց։

Այս գործողությունները նպատակ ունեն պառակտելու և մասնատելու 1700-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հազարամյակներով հայ ժողովրդի ինքնության պահպանման ամենակարևոր ինստիտուտը։

Գոյութենական վտանգներով լի այս ժամանակաշրջանում գործող կոլաբորացիոն կառավարությունը ձգտում է հայ ժողովրդին համոզել, որ Հայաստանը արտաքին սպառնալիքներ չունի, և միակ սպառնալիքը ներսում է՝ ջլատելու համար հայության դիմադրական ռեսուրսը, քաղաքացիական բախումներ հրահրելու և Հայաստանը սկուտեղի վրա մատուցելու համար ցեղասպան ուժերին։

Մեր պարտքն է այս ծանրագույն շրջանում պահպանել համախմբվածությունը մեր Սուրբ Եկեղեցու շուրջ։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
18.12.2025 թ., Երևան