Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի և Համայնքների պալատի անդամների (ներառյալ Մեծ Բրիտանիա-Հայաստան համակուսակցական խորհրդարանական խմբի համանախագահների), կրոնական ազատության պաշտպանների, իրավական փորձագետների, ԶԼՄ–ների բարձրագույն ղեկավարների, վերլուծական կենտրոնների անդամների և ազդեցիկ անձանց հետ: Պատվիրակությունը հանդիպել է նաև Մեծ Լոնդոնի հայ համայնքի և Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցների հետ:
Քննարկումները կենտրոնացած են եղել Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների, ինչպես նաև այն հանգամանքների վրա, որոնք անհրաժեշտ կլինեն, որպեսզի երկիրը ազատվի այն հիպնոսից, որի մեջ հայտնվել է Փաշինյանի կառավարման յոթ տարիների ընթացքում, հատկապես՝ Արցախում 2020թվականի կապիտուլյացիայից ի վեր։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի քննարկման ժամանակ պատվիրակությունը համոզիչ փաստարկներ է ներկայացրել իր գործընկերներին առ այն, որ համաձայնագրերի հաջողության համար անհրաժեշտ է Հայաստանում այնպիսի գործընկեր ունենալ, որը վայելում է ժողովրդի վստահությունն ու հասկանում է Հայաստանի կարիքներն ու ռազմավարական առաջնահերթությունները:
Մինչդեռ Փաշինյանի ռեժիմը չունի հանրային վստահություն, երկրի առջև ծառացած մարտահրավերները հասկանալու կարողություն և Հայաստանը տանում է դեպի հերթական աղետ:
Գործընկերներին տեղեկացվել է նաև Ազգային-ժողովրդավարական Բևեռի կողմից Վաշինգտոնում իրականացվող աշխատանքը, որը կենտրոնացած է եղել Փաշինյանի ավտորիտար կառավարման ծայրահեղ դրսևորումների, այդ թվում՝ նրա նողկալի արշավի վրա Հայ Առաքելական Եկեղեցու՝ Հայաստանի ամենահին հաստատության և մեր ինքնության հիմնասյուներից մեկի դեմ։
Առաջիկայում, որպես պահպանողական գաղափարախոսության կրող, Ազգային–ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) կշարունակի իր աշխատանքը Լոնդոնի և Վաշինգտոնի պահպանողական շրջանակների հետ՝ առաջ մղելու համար այն տեսլականը, որը կարող է միջնորդական նշանակալի դեր խաղալ ավելի լայն Մերձավոր Արևելքում՝ ազգերի, մշակույթների և կրոնների միջև, դրան ծառայեցնելով մեր փոխադարձ վստահության խորը ավանդույթներն ու մեր քրիստոնեական հավատքը։
Ազգային-ժողովրդավարակն Բևեռի խորհուրդ