15 հունվարի, 2025թ․ Միացյալ Թագավորություն այցելած Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը շարունակում է հանդիպումները տարբեր շահագրգիռ կողմերի հետ։
Մասնավորապես, դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը հանդիպել են Համայնքների պալատի անդամների և իշխող Լեյբորիստական կուսակցության ու Ժողովրդավարական յունիոնիստական կուսակցության խորհրդարանական աշխատակիցների հետ։
Քննարկումները կրկին վերաբերել են Ադրբեջանի կողմից բխող անվտանգային սպառնալիքներին, Արցախից հայ փախստականների ճակատագրին, Հայաստանի տնտեսության, պաշտպանության և քաղաքականության վրա Ռուսաստանի վերահսկողությանը, ինչպես նաև Փաշինյանի ռեժիմի քաղաքականությանը, որը խոչընդոտում է Հայաստանի պաշտպանության հնարավորությունների և ներուժի զարգացմանը։
Երեկոյան պատվիրակության անդամները մասնակցել են մասնավոր ընդունելության, որտեղ հանդիպել են Լեյբորիստական կուսակցության ակտիվիստների և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հանդիպումները կշարունակվեն վաղը։
2025 թվականի հունվարի 16, Լոնդոն
Լուսանկարում՝ դեսպան Պապյանը և դոկտոր Գրիգորյանը Լոնդոնի հայտնի Goring հյուրանոցի առջև, որի մուտքի վրա ծածանվում են ուկրաինական դրոշներ. տարածված երևույթ Լոնդոնի կենտրոնում։