Միացյալ Թագավորությունում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակությունը 2025թ․ հունվարի 14-ին մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ և միջոցառումներ է ունեցել։
Օրվա ընթացքում Բևեռի ներկայացուցիչները՝ դեսպան Արա Պապյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը, հանդիպել են հետևյալ պաշտոնյաների հետ․
- ԱԳ նախարարի նախկին հատուկ խորհրդատուի,
- Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող թերթի՝ The Daily Mail-ի, ինչպես նաև աշխարհի առաջատար լրատվական կայքերից մեկի բարձրաստիճան ղեկավարի,
- Խոշոր կենտրոնամետ աջ արտաքին քաղաքականության վերլուծական կենտրոնի գործադիր տնօրենի,
- Պահպանողական կուսակցության պատգամավորի և նախկին կառավարության նախարարի,
- Պահպանողական կուսակցության պատգամավորի և նախկին անվտանգության նախարարի։
Հանդիպումներին հաջորդել է ԱԺԲ պատվիրակության պատվին կազմակերպված ընթրիքը Լորդերի պալատում, որին մասնակցել են Լորդերի պալատի անդամ, Լեյբորիստական կուսակցության նախկին պատգամավոր և կառավարության նախարար, ինչպես նաև այլ հյուրեր։
ԱԺԲ-ի զրուցակիցները կարևորել են պատվիրակության կողմից ներկայացված տեղեկությունները Հայաստանի անվտանգային մարտահրավերների և Փաշինյանի ռեժիմի ներքաղաքական քայլերի վերաբերյալ:
Հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Բևեռին իրենց տեսլականը ներկայացնելու Մեծ Բրիտանիայի քաղաքական շրջանակներում։
Հանդիպումները կշարունակվեն վաղը։
15 hունվարի 2025թ․, Լոնդոն
Լուսանկարում․ Դեսպան Պապյանը և դոկտոր Գրիգորյանը Միացյալ Թագավորության խորհրդարանի շենքում՝ Լորդերի պալատում, արքայական գահի առջև։