ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Մամուլի հաղորդագրություն

2025 թ. հունվարի 9-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակել է իր հանդիպումները Կոնգրեսի ղեկավարների հետ։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել հանրապետական և դեմոկրատ մի շարք սենատորների աշխատակազմերի և Արտաքին հարաբերությունների հանձնախմբի հանրապետական կոնգրեսականի հետ։

Ինչպես և նախորդ երկու օրերի ընթացքում, քննարկումները կենտրոնացած էին թե՛ Հայաստանի արտաքին, թե՛ ներքին սպառնալիքների վրա և այն միջոցների, որոնց միջոցով ԱԺԲ-ի գործընկերները Վաշինգտոնում կարող են օգնել զսպել այդ սպառնալիքները։

Դեսպան Արա Պապյանն ու դոկտոր Վահե Գասպարյանը ներկայացրել են Բևեռի պատրաստակամությունը համագործակցելու նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվելիք Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի նոր արտաքին քաղաքական թիմի անդամների, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ։

Երկար և արդյունավետ օրվա վերջում, տեղի է ունեցել հանդիպում Moran Global Strategies ընկերության նախագահ, նախկին կոնգրեսական Ջիմ Մորանի (Դ-Վիրջինիա) հետ, ով Էլիաս Գերասուլիսի հետ միասին ներկայացնում է ԱԺԲ-ն Վաշինգտոնում։

ԱԺԲ-ի խորհրդի անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել կոնգրեսական Մորանին և նրա թիմին՝ Բևեռն ու Հայաստանը արդյունավետ ներկայացնելու համար և քննարկել են առաջիկա ծրագրերը՝ նոր վարչակազմի և Կոնգրեսի հետ կապերը ընդլայնելու ուղղությամբ։

Լուսանկարում (ձախից աջ). Դոկտոր Դավիթ Գրիգորյանը, դոկտոր Վահե Գասպարյանը, կոնգրեսական Ջիմ Մորանը, դեսպան Արա Պապյանը և Էլիաս Գերասուլիսը Moran Global Strategies ընկերության գրասենյակում, Կապիտոլիումի բլրի վրա։

2025 թ. հունվարի 9, Վաշինգտոն