ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳՈՒՄ
Սիրելի հայրենակիցներ,
Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում Հայաստանը կանգնած է ինչպես հին, այնպես էլ նոր մարտահրավերների առջև, որոնք մեծ վտանգներից բացի նոր հնարավորություններ են ստեղծում մեզ համար:
Նոր աշխարհակարգում Հայաստանի տեղը որոշելու ենք մենք՝ մեր քաղաքական դիրքավորմամբ, մեր կամքով, մեր պայքարով և միասնականությամբ:
Ազգային-ժողովրդավարական Բևեռը մեկն է այն սակավ ուժերից, որն ունի լուրջ ծրագիր, ճշգրիտ պատկերացում անելիքի մասին և ապագայի հստակ տեսլական։
Սակայն այն իրագործելու համար մեզ անհրաժեշտ է Ձեր աջակցությունը:
Այդ նպատակով Բևեռը կազմակերպել է ԹԵԼԵԹՈՆ-ԴՐԱՄԱՀԱՎԱՔ, որը տեղի կունենա
հունվարի 5-ին՝ Լոս Անջելեսի ժամանակով 18:00-24:00, հունվարի 6-ին՝ Երևանի ժամանակով 06:00-12:00:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն