Սեպտեմբերի 26-ին Ազգային-ժողովրդավարական Բևեռի (NDA) պատվիրակությունը՝ նախկին Կոնգրեսական Ջիմ Մորանի (D-VA) գլխավորությամբ (ներառյալ Էլիաս Գերասուլիսը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը), Կապիտոլիումում հանդիպել Է Կոնգրեսական Աննա Իշուին (D-CA):
Կոնգրեսական Իշուն, ով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միակ հայազգի անդամն է, Վաշինգտոնում հանդիսանում է հայկական հարցերի բացահայտ ջատագովը:
Նա Հայաստան է այցելել 2022 թվականին՝ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի (D-CA) գլխավորած պատվիրակության կազմում։
Մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը. հատկապես շատերի կողմից կանխատեսվող ադրբեջանական ագրեսիայի հարցը։
Քննարկման ընթացքում Ազգային-ժողովրդավարական Բևեռի պատվիրակները ներկայացրել են իրենց տեսակետները 2020 թվականի Արցախյան պատերազմի և դրան հաջորդած 2023 թվականի էթնիկ զտումների վերաբերյալ։
Նրանք նշել են այդ հարցում վարչապետ Փաշինյանի և նրա թիմի աղետալի դերակատարման, ինչպես նաև Փաշինյանի՝ Արևմուտքին հաճոյանալու ու միևնույն ժամանակ Ռուսաստանի լիակատար, աներկբա վերահսկողության տակ մնալու խաբեբայական ստրատեգիայի մասին։
Կողմերը քննարկել են նաև Պետդեպարտամենտի ցուցաբերած ոչ օգտավետ դերակատարությունը 2018 թվականից ի վեր Փաշինյանի՝ ի վնաս Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և զարգացման, ճշմարտության կոծկումն ու ապակողմնորոշիչ տեղեկատվությունը քողազրկելու ուղղությամբ։
Պատվիրակությունը քննարկել է ԱՄՆ հայ համայնքի՝ Վաշինգտոնում իրենց քաղաքական առաջնորդների վրա Հայաստանի (ներառյալ Արցախի) պաշտպանության և անվտանգության կարևորության հարցում համոզիչ ներգործություն ունենալու անկարողությունը։
Նշվել է նաև, որ հաշվի առնելով ներկայումս Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, անհրաժեշտ է վերանայել ինչպես Վաշինգտոնի հետ փոխգործակցության ձևերը, այնպես էլ նրան ուղղված ուղերձները։
Կոնգրեսական Իշուն, ով Ջիմ Մորանի բարեկամն է և նրա նախկին գործընկերը, բարձր է գնահատել ճեպազրույցի բովանդակությունը և քայլեր առաջարկել Վաշինգտոնի հետ Բևեռի փոխգործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Մենք երախտապարտ ենք Կոնգրեսական Մորանին և Moran Global Strategies (MGS) ընկերության նրա թիմին՝ Բևեռին անխոնջ կերպով ներկայացնելու և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների իր տեսլականի համար։
Երախտապարտ ենք նաև մեր աջակիցներին՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, ինչի շնորհիվ Moran Global Strategies (MGS) ընկերության և Ազգային-ժողովրդավարական Բևեռի համագործակցությունը հնարավոր է դարձել։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
28 սեպտեմբերի, 2024 Երևան