ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Հուլիսի 19-ին նախագահ Օբամայի նախկին օգնական և The Livingston Group լոբբիստական ընկերության ներկայացուցիչ պատվարժան Մարկ Լինդսին և դոկտոր Դավիթ Գրիգորյանը Ազգային-ժողովրդավարական Բևեռի անունից հանդիպել են Պետքարտուղարության պաշտոնյաների հետ:

Կողմերը քննարկել են հետևյալ հարցերը.

1.Հայաստանում վերջին քաղաքական զարգացումները,

2.Բարեփոխումների բացակայությունն ու իրավապահ մարմիններում, դատական համակարգում և պաշտպանական ոլորտում տեղի ունեցող զգալի հետընթացը,

3.Փաշինյանի կառավարության ու Ռուսաստանի միջև առկա քաղաքական կապերը։

Այս և Վաշինգտոնում տեղի ունեցող մյուս հանդիպումները Ազգային-ժողովրդավարական Բևեռի կողմից ներդրվող ջանքերի մի մասն են կազմում, և դրանց նպատակն է ԱՄՆ կառավարության մեր զրուցակիցներին տեղեկացնել այն գոյութենական մարտահրավերների մասին, որոնք սպառնում են Հայաստանին` Ադրբեջանի, Ռուսաստանի, ինչպես նաև Փաշինյանի կառավարության կողմից։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
20 հուլիսի, 2024 թ.