ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ի պատասխան Հայաստանում Փաշինյանի վարչակարգի կողմից իրականացվող հակասահմանադրական գործունեության՝ Ազգային-ժողովրդավարական Բևեռի The Livingston Group լոբբիստական կազմակերպությունն ակտիվացրել է իր բարձր մակարդակի շփումները Վաշինգտոնում։

Մասնավորապես՝ ԱԺԲ-ի գլխավոր լոբբիստ Էլիաս Գերասուլիսը ապրիլի 29-ից սկսյալ՝ շաբաթվա ընթացքում, հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Վիկտորյա Սպարցի և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպական ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Թոմ Քինի հետ:

Կողմերը քննարկել են Բևեռին հուզող մի շարք հարցեր, այդ թվում՝ Տավուշում տիրող իրավիճակը, Փաշինյանի վարչակարգի կողմից իրականացվող վերջին ձերբակալություններն ու ԱԺԲ ակտիվիստների և այլ ցուցարարների նկատմամբ իրականացվող ոստիկանական բռնությունները։

Կոնգրեսական Սպարցը և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը դեռ նախորդ տարվա նոյեմբերին էին Երևանում հանդիպել ԱԺԲ առաջնորդների հետ:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
03.05.2024թ․