ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

 

Վերջին օրերին Ազգային-ժողովրդավարական Բևեռի լոբբիստական ընկերությունը՝ The Livingston Group-ը, սերտ կապի մեջ է եղել կոնգրեսական Դինա Թայթուսի (D-NV) գրասենյակի հետ՝ կապված վերջիններիս կողմից նախապատրաստվող «Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման 2024 թվականի ակտ» օրենսդրական նախաձեռնության հետ։ Ակտը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել ընդգրկուն ցանկում ներառված ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:


Կոնգրեսական Թայթուսի գրասենյակը սերտորեն համագործակցել է The Livingston Group լոբբիստական ընկերության հետ, հանդիպել է դեսպան Արա Պապյանին 2023 թվականի դեկտեմբերին և նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղարությանը ԱԺԲ-ի վերաբերյալ:

Բոլորովին վերջերս պատգամավոր Գաս Բիլիրակիսը (R-FL), որը Վաշինգտոնում հանդիպել է Արա Պապյանի և Ժիրայր Սեֆիլյանի հետ, միացել է Ներկայացուցիչների պալատի անդամ Թայթուսի այդ կարևոր օրենսդրական նախաձեռնությանը:

Ազգային-ժողովրդավարական Բևեռը ողջունում է կոնգրեսական Թայթուսի և կոնգրեսական Բիլիրակիսի օրենսդրական նախաձեռնությունը և վստահեցնում, որ իր բոլոր ջանքերը ներդնելու է իր լոբբիստական ընկերության միջոցով ապահովելու Ներկայացուցիչների պալատի կողմից դրա ընդունումը:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
28.04.2024թ