2024 թվականի ապրիլի 1-ին Վաշինգտոնում շահագրգիռ կողմերի հետ Ազգային-ժողովրդավարական Բևեռի կանոնավոր խորհրդակցությունների շրջանակներում Բևեռի վաշինգտոնյան լոբբիստական կազմակերպությունը՝ The Livingston Group-ը, շրջանառության մեջ է դրել կցված «Քաղաքականության վերլուծական ամփոփագիրը» ԱՄՆ Կոնգրեսում, ԱՄՆ վարչակազմում (Ազգային անվտանգության խորհուրդ և Պետդեպարտամենտ) և Մարդու իրավունքների մի շարք իրավապաշտպան կազմակերպություններում։
Ամփոփագրում ընդգծված է Փաշինյանի վարչակազմի հակասահմանադրական և պարտվողական քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումներն ու ոտնձգությունները Բևեռի առաջնորդների, ակտիվիստների և ընդդիմության այլ անդամների նկատմամբ։
Ամփոփոգրում մանրամասն ներկայացվել են նաև դեսպան Արա Պապյանի կողմից վերջին շրջանում իրականացված բարձր մակարդակի հանդիպումները և համայնքային իրազեկման աշխատանքները Բելգիայում և Գերմանիայում:
խորին շնորհակալությունն ենք հայտնում The Livingston Group-ին ԱԺԲ-ի և Հայաստանի ժողովրդի անունից ներդրված ջանքերի համար։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
03.04.2024թ, Երևան