ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կոնգրեսական Դարել Իսան (Կալիֆորնիա) և կոնգրեսական Դինա Տիտուսը (Նևադա) 2023 թվականի նոյեմբերի 15-ին Կոնգրեսում Արցախի հարցով կայացած լսումների արդյունքում պաշտոնական գրավոր հարցեր էին ներկայացրել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենին։

Պաշտոնական հարցումը հարցեր էր պարունակում Ազգային-Ժողովրդավարական Բևեռի վերաբերյալ, ինչն աննախադեպ երևույթ էր, քանի որ Կոնգրեսի անդամները հազվադեպ են ԱՄՆ վարչակազմին դիմում օտարերկրյա քաղաքական կուսակցությանը վերաբերող հարցերով և ակնկալում Պետդեպարտամենտի պաշտոնական պատասխանը:

Ուրախ ենք ձեզ տեղեկացնել, որ և՛ կոնգրեսական Դինա Տիտուսը, և՛ կոնգրեսական Դարել Իսան Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենից ստացել են Բևեռի վերաբերյալ իրենց հարցերի պատասխանները:

Թեև պատասխանները գաղտնի բնույթ ունեն և չեն կարող հրապարակվել, սակայն մենք հնարավորություն ունեցանք ծանոթանալու այդ փաստաթղթերին և բավարարված ենք պատասխանով:

Շնորհակալություն ենք հայտնում Վաշինգտոնում մեր լոբբիստական The Livingston Group կազմակերպությանը ԱՄՆ վարչակազմի հետ մեր շփումները հեշտացնելու, ինչպես նաև այն օգնության համար, որը նրանք ցուցաբերում են Վաշինգտոնի մեր գործընկերներին, որպեսզի նրանք ավելի հստակ պատկերացում ունենան Հայաստանի և Հայաստանի կարիքների մասին:

Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում կոնգրեսական Դարել Իսային և կոնգրեսական Դինա Տիտուսին Վաշինգտոնում հայկական հարցերի վերաբերյալ առաջնորդություն ցուցաբերելու համար:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
29 փետրվարի, 2024թ