Սույն թվականի հունվարի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ որոշման նախագիծ ընդունվեց, համաձայն որի, «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն անցնում է Հայաստանի կառավարությանը:
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ազգադավ և հակահայ իշխանությունը որոշեց գործարքի գնալ Լիդիան Արմենիայի հետ և վերջինիս համար կանաչ լույս վառեց՝ Ամուլսարի հանքը շահագործելու հարցում:
Այս աղետաբեր ծրագրին փայ մտած Նիկոլի կառավարությունը այսօր որոշեց նաև տարեկան 7 միլիոն դոլարով ավելացնել ազդակիր համայնքներին տրամադրվող բյուջեն:
Պարզ է, որ այս էժան քայլով Նիկոլի դավաճան իշխանությունը փորձում է կաշառել ազդակիր համայնքների բնակիչներին, ինչը պետք է արժանանա համարժեք հակաքայլի:
Ազգային-ժողովրդավարական Բևեռը դատապարտում է ռեժիմի այս հակահայ քայլը և Նիկոլի դավաճան իշխանությանը խորհուրդ է տալիս կեղտոտ ձեռքերը հեռու պահել Ամուլսարից ու չհամարձակվել բառի բուն իմաստով պղծել ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի ավազանը և Ջերմուկ առողջարանային քաղաքը։
Ամուլսարը մնալու է սար, իսկ Ջերմուկ քաղաքը հայաթափելու և ոչնչացնելու ռեժիմի ծրագիրը ձախողվելու է:
Բևեռը բոլոր ճակատներում պայքարելու է Ամուլսարի հանքի շահագործման աղետաբեր ծրագրի դեմ:
Ազգային-ժողովրդավարական Բևեռ
18.01.2024 թվական, Երևան