Ազգային ժողովրդավարական բևեռը (NDA) ողջունում է կոնգրեսական Դարել Իսային (R-CA) ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ’Բրայենին, ի շարունակություն 2023 թ․ նոյեմբերի 15-ին Կոնգրեսի Արցախի վերաբերյալ լսումների, ԱԺԲ-ի վերաբերյալ պաշտոնական գրավոր հարցեր հղելու համար (տե՛ս՝ ստորև)։
Կոնգրեսական Իսան ավելի քան երկու տասնամյակ աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ է։
ԱԺԲ-ի վերաբերյալ նրա հարցերն աննախադեպ և պատմական են՝ շատ հազվադեպ է, երբ կոնգրեսականն ԱՄՆ վարչակազմին հղված հարցով անդրադառնում է օտար երկրում գտնվող քաղաքական կուսակցության։
Սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի անդամի կողմից հայկական քաղաքական կուսակցությունը պաշտոնապես ներկայացվում է ԱՄՆ վարչակազմի ուշադրությանը՝ պահանջելով Պետդեպարտամենտի պաշտոնական պատասխանը։
Կոնգրեսական Իսայի գրավոր հարցը պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենին.
Վերջին տարիներին, հատկապես 2020թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով և այսպես կոչված «ռուս խաղաղապահների» Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու լիակատար ձախողմամբ, Ռուսաստանի ժողովրդականությունը հայ բնակչության շրջանում զգալիորեն նվազել է։
Արդյունքում Հայաստանում նկատվել է արևմտամետ քաղաքական կուսակցությունների զգալի տարածում, որոնցից ամենամեծը Հայաստանի Ազգային ժողովրդավարական բևեռն է (ԱԺԲ)։
• Կարո՞ղ եք պարզաբանել, թե ինչպիսի՞նն է վարչակազմի պաշտոնական քաղաքականությունը Հայաստանի արևմտամետ քաղաքական ընդդիմադիր կուսակցությունների հանդեպ, ի մասնավորի ԱԺԲ-ի
• Ի՞նչ դեր եք տեսնում արևմտամետ քաղաքական կուսակցությունների համար, որոնք օգնում են Հայաստանին ընթանալ դեպի Արևմուտք։
Կոնգրեսական Իսայի ներկայացված բոլոր հարցերին, այդ թվում՝ ԱԺԲ-ի վերաբերյալ, կարելի է ծանոթանել կոնգրեսականի կայքում՝
Ազգային ժողովրդավարական բևեռը շնորհակալություն է հայտնում The Livingston Group-ին, որի հետ համագործակցում է Վաշինգտոնում, այս նշանակալի ձեռքբերմանը նպաստելու համար։
ԱԺԲ խորհուրդ,
5 դեկտեմբերի, 2023 թ.