ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

2023 թ․ նոյեմբերի 19-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը և Կարո Եղնուկյանը հանդիպեցին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը՝ կոնգրեսական Ջո Վիլսոնի (R-SC) գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում էին նաև կոնգրեսական Վիկտորյա Սպարցը (R-IN) և Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի (Հելսինկյան հանձնաժողով) գործադիր տնօրեն Սթիվեն Շրեյգը:

Կոնգրեսական Վիլսոնը Սենատի և Կոնգրեսի Հելսինկյան համատեղ հանձնաժողովի նախագահն է, միևնույն ժամանակ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, որտեղ նա Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի ենթահանձնաժողովի նախագահն է և Եվրոպայի ենթահանձնաժողովի անդամ: Նա նաև Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ամենաավագ անդամն է, որտեղ նա պատրաստության և ռազմավարական ուժերի ենթահանձնաժողովներում է:

Հանդիպման ընթացքում, որը տևեց 1,5 ժամ, ԱԺԲ-ի ղեկավարները և Կոնգրեսի պատվիրակությունը քննարկեցին թեմաների լայն շրջանակ՝ կենտրոնանալով այն դերի շուրջ, որը Բևեռը կարող է ունենալ Երևանում և Վաշինգտոնում՝ Հայաստանին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ մերձեցնելու և Հայաստանում ռուսական խոտոր ազդեցության դեմ պայքարում:

ԱԺԲ- ի ղեկավարները իրենց զրուցակիցներին կոչ արեցին օգնել Արցախի տեղահանված բնակչությանը ապահովելու նրանց անվտանգ վերադարձը իրենց տները՝ միջազգային պաշտպանության ներքո եւ Ալիեւի ռեժիմի դեմ հնարավոր պատժամիջոցների գործադրման միջոցով:

Որպես եզրափակում, ԱԺԲ-ի ղեկավարները իրենց քննադատական դիողություններն արտահայտեցին Փաշինյանի, այսպես կոչված, «խաղաղության ծրագրի» վերաբերյալ, որը ոչ միայն դե ֆակտո անտեսում է Արցախի հայ բնակչության ծանր վիճակը, այլև խաթարում է Հայաստանի երկարաժամկետ անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը։

Հարկ է նշել, որ կոնգրեսական Վիլսոնը և կոնգրեսական Սպարցը Միացյալ Նահանգների Կոնգրեսում Ռուսաստանի` Ուկրաինայի դեմ պատերազմի գլխավոր քննադատներից են և ղեկավարել են Ռուսաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու մեղադրանքը:

Վերջում ԱԺԲ խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին կոնգրեսական Վիլսոնին, կոնգրեսական Սպարցին և պարոն Շրեյգին` Հայաստանի և Սփյուռքի ժողովրդի համար կարևորագույն հարցերում նրանց մասնակցության համար, ինչպես նաև հույս հայտնեցին, որ երկուստեք համագործակցությունը կլինի շարունակական` Վաշինգտոնում ԱԺԲ պաշտոնական ներկայացուցիչ` The Livingston Group-ի աջակցությամբ:

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ

21 նոյեմբերի, 2023 թ