ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Սույն թվականի հուլիսի 4-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռը Մոդուս Վիվենդի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր քննարկում՝ Վաշինգտոնի Ազգային հետախուզական համալսարանի Ապագայի հետախուզության կենտրոնի տնօրեն, Պենտագոնում ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի ռազմավարական հեռատեսության և ապագայի վերլուծության ղեկավար, փոխգնդապետ Ջեյք Սոտիրիադեսի (Ph.D.) հետ։
Քննարկման հիմնական թեման էր՝ Աշխարհաքաղաքական դաշինքների ապագան տարածաշրջանում՝ Ուկրաինայի պատերազմից հետո. hայացք Վաշինգտոնից:
Միջոցառումն անցկացվեց Անի Պլազա հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանաբնակ հայտնի փորձագետներ, որոնք մասնագիտացած են միջազգային հարաբերություններում և հետախուզական հետազոտություններում:
Ազգային – Ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն
04.07.2023 թվական