ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային- ժողովրդավարական Բևեռը մեր հայրենակիցներին տեղեկացնում եւ կոչ է անում դիտել Հայաստանի վերաբերյալ Կոնգրեսի առաջիկա լսումները՝ «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» վերտառությամբ, որը տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը` հունիսի 21-ին, 2023թ․ – 14:15 (ԱՄՆ արևելյան ստանդարտ ժամանակով):
Լսումները հովանավորվում են Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից՝ կոնգրեսական Քրիս Սմիթի ((հանրապետական, Նյու Ջերսի) և կոնգրեսական Ջիմ Մակ-Գովերնի (դեմոկրատ, Մասաչուսեթս) համանախագահությամբ։
Ժիրայր Սեֆիլյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել է կոնգրեսական Սմիթի գրասենյակի հետ, որտեղ նա կարևորել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը և ընդգծել այդ հարցում Կոնգրեսի ներգրավվածության անհրաժեշտությունը։
ԱԺԲ-ն կշարունակի լոբբինգը ԱՄՆ Կոնգրեսի ազդեցիկ անդամներին Հայաստանի անունից՝ The Livingston Group-ի հետ իր շարունակական համագործակցության միջոցով:
https://humanrightscommission.house.gov/events/hearings/safeguarding-people-nagorno-karabakh?fbclid=IwAR2moF0JdJfiYAbUh1_E9RUX5h2-7-pBpWnrMS9OydZy4Ekv2nH4cJ2IhN8