ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

ԲԱՑԱՀԱՅՏԵ՛Լ ՀՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ԵՎ ԵՆԹԱՐԿԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
Առերևույթ դրսևորումները բավարար են եզրակացնելու համար, որ Հայաստանի քաղաքական, փորձագիտական, բիզնես և մեդիա տիրույթներում ռուսական գործակալներից բացի, բազմացել ու գործում են նաև թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող շրջանակներ ու անհատներ:
Ռուսական գործակալներն ընդհանուր առմամբ հայտնի են:
Դրանց պրոբլեմը կլուծվի ինքնիշխան Հայաստանում՝ անցումային արդարադատությամբ:
Մինչդեռ թուրք-ադրբեջանական գործակալները ձգտում են թաքնվել խաղաղության, ժողովուրդների բարեկամության, պարտվողականության և/կամ այլ խոսույթների հետևում՝ հաճախ զուգահեռաբար հանդես գալով արևմտյան քաղաքակրթական արժեքների ջատագովի դիմակով:
Կոչ ենք անում ազգային շահեր հետապնդող բոլոր հասարակական-քաղաքական շրջանակներին, բոլոր հայրենատեր հայերին և ՀՀ քաղաքացիներին, առաջին հերթին՝ արժանապատիվ գործիչներին, քաղաքագետներին, փորձագետներին, վերլուծաբաններին, լրագրողներին, իրավաբաններին՝ բացահայտել թուրք- ադրբեջանական շահեր ներկայացնող գործակալներին և հետամուտ լինել, որ նրանք հնարավորության սահմաններում այսօր իսկ ենթարկվեն բարոյական և իրավական պատասխանատվության, ինչպես նաև ապացույցներ հավաքել վաղվա ինքնիշխան Հայաստանում նրանց ամբողջ կազմով և ամբողջական մեղադրանքով անցումային արդարադատությանը հանձնելու համար:
Մխիթար Ավետիսյան, Վարուժան Ավետիսյան
12.06.2023թ., «Նուբարաշեն» ՔԿՀ