ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ

Ազգային Տաճարն այս օրերին փակ է և այցելուներ չի ընդունում։ Առավելևս արգելված է այցելուների մուտքը Վիլսոնի մատուռ։ Չնայած դրան` Տաճարի ղեկավարությունը Բևեռի Խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանի համար բացառություն արեց և Վաշինգտոնի ոստիկանության պատվո սպայի ուղեկցությամբ Հայկ Մարտիրոսյանն այցելեց հայ ժողովրդի մեծագույն բարեկամ նախագահ Վիլսոնի դամբանին և հարգանքի տուրք մատուցեց։ Ծաղիկներին զուգահեռ Հայկ Մարտիրոսյանը նախագահ Վիլսոնի տապանաքարը ծածկեց Հայաստանի Հանրապետության իր դրոշով` որպես հարգանքի տուրք այն մարդուն, որ սահմանել և որոշել է Հայաստանի Հանրապետության օրինական և միջազգայնորեն ճանաչված սահմանների մասնավորապես արևմտյան հատվածը։Նախագահ Վիլսոնի ժառանգությունն այսօր փորձում են ծաղրելով և արժեզրկելով կանխամտածված և դավադիր անտեսման մատնել Հայաստանի թշնամիները, մասնավորապես` թշնամու` Հայաստանի ներսում ապրող և գործող հայազգի գործակալները։Մյուս կողմից` դեսպան Արա Պապյանի ավանդով և նախաձեռնությամբ` Վիլսոնի Իրավարար Վճռի կարևորությունը սկսում է ընկալելի դառնալ այն հարկադրաբար մոռացության պարտադրված հայ ժողովրդի կողմից։Բևեռի խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանն այցելել է Վիլսոնի դամբանին ոչ միայն պատվելու և խոնարհվելու Հայաստանի Հանրապետության մեծագույն երախտավորի շիրիմին և մասունքներին, այլև` ցույց տալու, որ չնայած դավաճանների և թշնամու հայազգի գործակալների ակտիվ գործունեությանը Հայաստանում` հայ ժողովուրդը կարևորում է իր իրավունքները և որ Բևեռը հետամուտ է դրանց գիտակցմանն ու վերահաստատմանը։Վայրը`Մայրաքաղաք Վաշինգտոն, Կոլումբիայի Շրջան, Վաշինգտոնի Ազգային Տաճար:Location:Washington, DC – Washington National Cathedral.