ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր իր տան մոտ դաժան ծեծի է ենթարկվել քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը դատապարտում է քաղաքական բռնության բոլոր դրսևորումները՝ այդ թվում այս խուլիգանական գործողությունը, անկախ այն հանգամանքից, որ չի կիսում Էդգար Ղազարյանի քաղաքական համոզմունքները և գործող իշխանություններից պահանջում մեղավորների բացահայտում և քրեական գործի օբյեկտիվ քննություն:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
18.10.2022, Երևան